ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

 «ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» թրեյնինգի նպատակն է միջանձնային հարաբերություններում ինքնավստահ վարքի կարողությունների և հմտությունների ձևավորումը: 

Մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտել սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, պոտենցիալը, ինքնագնահատականը, անինքնավստահ վարքի հնարավոր պատճառները, ուղիներ և միջոցներ մշակել ինքնավստահության, ինքնագնահատականի բարձրացման համար, ինչպես նաև փորձարկել այդ նոր մոտեցումները հոգեբանական խաղերի և վարժությունների միջոցով:

Թրեյնինգի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն`

  • ինքնավերլուծության և ինքնաճանաչման հմտություններ, անձնային առանձնահատկությունների և սեփական կարողությունների բացահայտում և ինքնագնահատականի կարգավորում
  •  արդյունավետ հաղորդակցման, ապրումակցման, սեփական ցանկությունների և զգացմունքների ազատ արտահայտման, դիմացինի զգացմունքները հասկանալու և համարժեք հակազդելու հմտություններ
  •  միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների բացահայտում, ինքնավստահ, անվստահ և ագրեսիվ վարքի առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացումներ և ինքնավստահ վարքի հմտություններ:

Թրեյնինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Թրեյնինգի հեղինակ և վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Թրեյնինգի տևողությունը` 8 հանդիպում, շաբաթական 2 անգամ, 2 ժամ, ընդհանուր՝ 16 ժամ:

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.