ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳ

Թրեյնինգի հիմնական նպատակն է մասնակիցների հուզական ինտելեկտի զարգացումը և հուզական ինտելեկտի զարգացման տեխնիկաներին ծանոթացումը:

Թրեյնինգի խնդիրներն են՝

  • Որոշել մասնակիցների հուզական ինտելեկտի մակարդակը
  • Ծանոթացնել հուզական ինտելեկտի բոլոր բաղադրիչներին
  • Զարգացնել սեփական հույզերի ճանաչման և ընկալման հմտությունները
  • Սովորեցնել մասնակիցներին սեփական հույզերի կառավարման տեխնիկան
  • Զարգացնել այլ մարդկանց հույզերի ճանաչման ունակությունները
  • Հարստացնել մասնակիցների հուզական արսենալը և բառապաշարը
  • Ծանոթացնել հուզական ինտելեկտի զարգացման տեխնիկաներին

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել ինքնաընկալման, ինքնակառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ: Թրեյնինգը նախատեսված է տարբեր տարիքի, հետաքրքրությունների և մասնագիտությունների մարդկանց համար:

Թրեյնինգի հեղինակ և վարող, հոգեբան՝ Անի Բուդաղյան։

Թրեյնինգի տևողությունը՝ 2 ամիս, շաբաթական 1 հանդիպում, 2 ժամ (ընդհանուր 16 ժամ):

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվի երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.