«Հոգեբանական միջամտություներ երեխաների համար  ճգնաժամային սթրեսի պայմաններում:  Գործնական մեթոդներ»

Դպրոցի հոգեբաններին սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հոգեբանական միջամտություներ երեխաների համար  ճգնաժամային սթրեսի պայմաններում:  Գործնական մեթոդներ» թեմայով  անվճար սեմինարին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 20-ին:

Երեխաները ճգնաժամային պայմաններում՝  ինչպիսին է օրինակ պատերազմը, կրում են հոգեբանական ծանր սթրեսներ, որոնք կարող են ազդել նրանց հոգեբանական առողջության վրա:

Այս սեմինարի ընթացքում մասնակիցները կտեղեկանան, թե ինչպես կարող են օգնել երեխաներին պահպանել իրենց հոգեբանական առողջությունը , կծանոթանան կլինիկական գործնական մեթոդներին, ինչպես նաև UNICEF-ի արձանագրությանը՝ ուղղված երեխաների հոգեկան առողջության բարելավմանը:

Սեմինարի շրջանակում անդրադարձ կլինի հետևյալ թեմաներին՝  

  • Սթրեսի և ճգնաժամային սթրեսի ռեակցիաները երեխաների մոտ
  • Ծնողի և դպրոցի դերը սթրեսների կառավարման գործում
  • Հոգեբանական միջամտություններ և մեթոդներ՝ ուղղված երեխաների հոգեկան առողջության բարելավմանը և ճկունությանը

Սեմինարի տեւողությունը՝ 2 ժամ

Սեմինարավար՝  կլինիկական հոգեբան, դասախոս, դոկտոր Կարինէ Թահմասյան

Սեմինարի անցկացման օր և ժամ՝ 20.10.2022 թ, ժ. 17:30

Գրանցվել պետք է նախապես՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/KyhoZdPYBMQo7pCp8

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.