«Լոգոպեդիան գործնականում և տեսականում»  թրեյնինգ

Թրեյնինգի նպատակն է օգնել սկսնակ կամ երկար ժամանակ մասնագիտությունը չուսումնասիրած անձանց` զարգացնել և հարստացնել մասնագիտական հմտությունները, ծանոթացնել ժամանակակից խաղերին, վարժություներին նպաստել դրանց գործնականում կիրառելու կարողության զարգացմանը:

Թրեյնինգը բաղկացած է թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից: Թրեյնինգի ընթացքում ` դասախոսություն, դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մեթոդական գրականության տրամադրում, խաղերի պատրաստում:

Տեսական մաս

  • Լոգոպեդիան որպես մասնագիտություն, հիմանական նպատակը, խնդիրները, կապն այլ մասնագիտություների հետ:
  • Լոգոպեդիայում կիրառվող հիմնական տերմինները, հապավումները:
  • Լոգոպեդիայի սկզբունքները և մեթոդները:
  • Խոսքի խանգարումների առաջացման պատճառները:
  • Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը:
  • Խոսքի խանգարումների կլինիկամանկավարժական դասակարգում:
  • Խոսքի խանգարումների հոգեբանամանկավարժական դասակարգում:

Գործնական մաս.

  • Լոգոպեդի մոտ առաջին այց, խորհրդատվություն ծնողների հետ:
  • Լոգոպեդական հետազոտում:
  • Լոգոպեդական փաստաթղթեր` մասնավորապես խոսքային քարտի հետ աշխատելու հմտություն:
  • Խաղեր և վարժությունների ճիշտ ըտրելու կարողություն:
  • Ըստ տվյալ խնդրի` խաղ պատրաստելու հմտություն:
  • Լոգոպեդական աշխատանքը հնչյունային թերզարգացման դեպքում:
  • Լոգոպեդական աշխատանքը հնչյունահնչութային թերզարգացման դեպքում:
  • Լոգոպեդական աշխատանքը խոսքի ընդհանուր թերզարգացման դեպքում:

Թրեյնինգին կարող են մասնակցել լոգոպեդներ, ուսանողներ, հարակից մասնագիտություն ունեցող և լոգոպեդիայով հետաքրքրվող անձինք:

 Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թրեյնինգի հեղինակ և վարող՝ հատուկ մանկավարժ (լոգոպեդ), հոգեբան Լիաննա Ղազարյան։

Թրեյնինգի տևողությունը՝ 5 հանդիպում՝ յուրաքանչյուրը 120 րոպե: Ձևաչափը`  և՛ օնլայն, և՛ առկա հանդիպումներ:

Գրանցվելու և մանրամասների համար կարող եք զանգել `  010 58 18 14  (096) 58 18 14, (077) 58 18 14: 

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.