Օնլայն խորհրդատվություն

Օնլայն խորհրդատվությունն այժմ լայնորեն տարածված խորհրդատվական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս այցելուին, անկախ իր գտնվելու վայրից, կապ հաստատել հոգեբանի հետ և իրականացնել խորհրդատվական ամբողջական գործընթաց:

Խորհրդատվության անցկացման այս ձևաչափն ունի միայն իրեն հատուկ  առանձնահատկություններ և առավելություններ՝

  • Գաղտնիության ապահովման բարձրագույն մակարդակ;
  • Այցելուի մոտ անվստահություն և ամոթխածություն առաջացնող գործոնների բացակայություն;
  • Տարածությունների և հեռավորության հաղթահարում: Եթե այցելուն ապրում է այլ քաղաքում, երկրում կամ ունի ֆիզիկական խնդիրներ, որոնք խոչընդոտում են նրա տեղաշարժի հնարավորությունը,  ապա այցելուն կարող է առանց լքելու իր գտնվելու վայրը /տունը կամ աշխատանքի վայրը/  այցելել հոգեբանի աշխատասենյակ: Ինչպես նաև այցելուն հարկադրված չի լինի դադարեցնել խորհրդատվական գործընթացը կամ փոխել մասնագետին տեղափոխությունների ժամանակ /բնակության վայրը փոխելիս, աշխատանքային գործուղումների և այլնի դեպքում/:
  • Հանդիպումների ժամանակացույցի ճկունություն:

Մեր մասնագետների կողմից իրականացվող ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ից օգտվում  են աշխարհի տարբեր երկրներում բնակվող այցելուներ, այդ թվում՝ Ռուսաստանի  Դաշնությունում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ուկրաինայում,  Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Վրաստանում,  Ճապոնիայում, Հունաստանում, Շվեդիայում, Դուբայում (ԱՄԷ), Լեհաստանում, Կանադայում, Նորվեգիայում, Անգոլայում, Ավստրալիայում, Ֆիլիպիններում, Չինաստանում:

Օնլայն խորհրդատվությունն իրականացվում է հայերեն, ռուսերեն,  անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն լեզուներով, և օգտվողների աշխարհագրությունը  շարունակվում է ընդլայնվել:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում օնլայն խորհրդատվություն իրականացնում են հետևյալ մասնագետները՝

Մարիա Թևոսյան DSCN0774
Մարիա Թևոսյան Անահիտ Շահատունի Գոհար Լևոնյան Ինգա Մուկուչյան
IMG_0118
Մարգարիտա Սաղաթելյան Իզապէլ Մաթոսեան Սերգեյ Ղասաբյան Նելլի Զարգարյան
Վերժինե Տեր-Գասպարյան
Հայկ Խաչիկյան Վերժինե Տեր-Գասպարյան Լիաննա Ղազարյան Ամիր Ղալէ

Մասնագետի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել։


Viber: (+374) 95 51 51 55 , (+374) 55 58 18 14

WhatsApp: (+374) 95 51 51 55,   (+374) 55 58 18 14

Skype  login: ayg.hogeban

Email: info@hogeban.am