Սեմինար «ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ»

Տվյալ սեմինարը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր պարն ու շարժումը համարում են ինքնաճանաչման, ինքնարտահայտման և շրջապատող միջավայրը ուսումնասիրելու, ճանաչելու միջոց։ Նրանց համար, ովքեր ավելի շատ են ուզում իմանալ պարաշարժողական թերապիա անցկացնող թերապևտի մասնագիտության վերաբերյալ, և ի վերջո, այն մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց մասնագիտական աշխատանքը համալրել ևս մեկ մեթոդով և նոր հայացքներով։ Սեմինարը նաև ստեղծագործական բնույթի աշխատանք ունեցող մարդկանց համար է, ովքեր ուզում են ճանաչել շարժումը։

Պարաշարժողական թերապիան խորը ազդեցություն է ունենում մարդու հոգեկանի, հուզական և կոգնիտիվ-վարքային ոլորտի վրա, ինչն էլ թույլ է տալիս լուծել մի շարք հոգեբանական խնդիրներ, ինչպիսին են՝ հուզական ոլորտի վերամշակումը, առօրյա հոգսերի հետևանքով առաջացած ծանրության զգացումից ազատվելը, այն նաև նպաստում է դիմացինին լսելու, հասկանալու, ճիշտ հաղորդակցվելու ունակությունների զարգացմանը և այլն։

Սեմինարը ներառում է՝

  • Տեսական մաս

– պարաշարժողական թերապիայի զարգացման պատմական ակնարկն ու տեսական հիմքերը։ Պարը՝ որպես պարաշարժողական թերապիայի ստեղծագործական բաղադրիչ

– ծանոթություն պարաշարժողական թերապիայի հիմնական մոտեցումներին, մեթոդներին, տեխնիկաներին և հմտություններին

– շարժողական վարժություններ, որոնք նպաստում են կինեսթետիկ ապրումակցման /էմպաթիայի/ զարգացմանը

– անհատական էմպիրիկ փորձ և սեփական մարմինը կառավարելը՝ որպես հիմք պարաշարժողական թերապևտի աշխատանքում

  • Գործնական խմբային աշխատանք

Աշխատանք մարմնի և հույզերի հետ՝ պարաշարժողական տեխնիկաների կիրառությամբ

  • Խմբային քննարկումներ

Նյութի հետագա ավելի խորքային ուսումնասիրությունը կարելի է լլրացնել   «Պարաշարժողական թերապիա» թրեյնինգով։

Սեմինարի վարող՝  կլինիկական հոգեբան Վերժինե ՏերԳասպարյանը։

Սեմինարի տևողությունը՝ 2 ժամ:  

Սեմինարին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.