Հայտարարություններ

  • «ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ ԵՐՋԱՆԻԿ» ՕՆԼԱՅՆ ՍԵՄԻՆԱՐ

    👨‍💻 Սեմինարավարը հոգեբանական գիտությունների թեկնածու, լայֆ-քոուչ Տարաս Վավրիկն է, ով 2006 թվականից իրականացնում է անձնական աճին վերաբերող թրեյնինգներ։

    ⌛Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի մարտի 27-ին։
    Սեմինարի լեզուն՝ ռուսերեն

    Սեմինարին կարող են մասնակցել նրանք, ովքեր ցանկանում են երջանիկ լինել 🙃

    👉 Գրանցվելու համար՝ https://forms.gle/ygf6uz8Vx9P4PAKk9

  • «Այգ»-ում կանցկացվի «Գիտակցված –դրական ծնողավարում» թեմայով սեմինար-քննարկում
    👨‍👩‍👧‍👦 Սիրելի՛ ծնողներ և ապագա ծնողներ, «Այգ»-ում կանցկացվի «Գիտակցված –դրական ծնողավարում» թեմայով սեմինար-քննարկում
    🔹 Սեմինարի ընթացքում կծանոթանաք 21-րդ դարում երեխաների դաստիարակության ամենաարդյունավետ ոճը համարվող գիտակցված-դրական ծնողավարման սկզբունքներին ու առանձնահատկություններին: Կսովորեք այս ոճին հատուկ հմտություններ ու մեթոդներ:
    ✔️ Սեմինարի արդյունքում՝ կկարողանք ձևավորել երեխայի հետ հարաբերությունների նոր ձևաչափ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և առողջ համագործակցության վրա:
    🗣 Սեմինարը կանցկացնի ծնողավարման ոլորտում, հղիների, երեխաների ու դեռահասների, հետ աշխատանքում մեծ փորձ ու գիտելիքների հսկա պաշար ունեցող Անուշ Նիկոլյանը:
    👉 Սեմինարի արժեքը՝ 8000 դրամ, սակայն մինչև մարտի 8-ը գրանցվելու դեպքում՝ 6000 դրամ:
    ⌛️ Օր և ժամ՝ մարտի 18, 2024թ. 18:30
    📌 Վայր՝ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն (Մաշտոց 40)
    🖊 Գրանցվելու համար՝ https://forms.gle/LwReht1SsUD1VQXn6
    📲 Մանրամասների և այլ տեղեկությունների համար գրեք մեր
    էջին կամ զանգեք՝ 077 58 18 14 , 096 58 18 14
  • Հույզերի վրա կենտրոնացված ԽՄԲԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ
    ✅️ Հույզերի վրա կենտրոնացված ԽՄԲԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ: Թեման տագնապն է։
    👤 Թերապիան անցկացնում է «Այգ»-ի հոգեբան, հոգեթերապևտ, «International society for emotion focused therapy» միջազգային հաստատության կողմից սերտիֆիկացված մասնագետ Թալին Միրզախանյանը։
    ✅️ Մասնակիցների քանակը՝ 4-5
    ✅️Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2 ժամ
    ✅️ Յուրաքանչյուր այցելության արժեքը՝ 6000 դրամ
  • Աշխատանքի ենք հրավիրում համակարգող հոգեբանի
    🔹ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
    Երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 10:00-ից 21:00, երկու հերթափոխով՝
    • առաջին հերթափոխ ժ. 10:00 -ից 15:30,
    • երկրորդ հերթափոխ ժ. 15:30 – ից 21:00
    🔹 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Պատասխանել զանգերին, զանգողին ներկայացնել կենտրոնի մասին հետաքրքրող տեղեկատվությունը, գրանցել այցելուներին
    • Համակարգել այցելուների հաճախումները, այցելուներին ուղղորդել համապատասխան մասնագետների մոտ
    • Վերահսկել աշխատանքային պայմանների ապահովումը
    🔹 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
    Բարձրագույն հոգեբանական կրթություն (մագիստրոսի աստիճան կամ մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանող, ցանկալի է կլինիկական մասնագիտացմամբ)
    🔹 ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Հոգեբանական առաջնային խորհրդատվության բազային պրակտիկ հմտություններ
    • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն
    • Հայերեն (գերազանց) և ռուսերեն (ազատ) լեզուների տիրապետում: Անգլերենի իմացությունը ցանկալի է:
    🔹 ԱՆՁՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
    • Արագ կողմնորոշվելու ունակություն, մտածողության ճկունություն
    • Պատասխանատվության բարձր զգացում
    • Հավասարակշռվածություն
    • Կրեատիվություն
    • Տոլերանտություն
    👉 Աշխատատեղով հետաքրքրված բոլոր անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) info@psychology.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:
  • Ուսանողների համար «Այգ»-ում լավ նորությունները շարունակվում են
    Ուսանողների համար «Այգ»-ում լավ նորությունները շարունակվում են
    «Այգ»-ի կլինիկական հոգեբան, ”Bio-feedback” մեթոդի մասնագետ Գայանե Գուսիկյանը հոգեբանական խորհրդատվությունը ուսանողների համար կիրականացնի 10 հզր․ դրամ զեղչված արժեքով
  • Այգ»-ը լավ նորություն ունի ուսանողների համար
     Կլինիկական հոգեբան Իզապէլ Մաթոսեանը (Բեյրութահայ) անհատական խորհրդատվությունը ուսանողների համար իրականացնում է զեղչված արժեքով` 10 հզր. դրամ։
    Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, արաբերեն
  • Տարին սկսում ենք համարձակ, մեր ուժերի նկատմամբ վստահությամբ․․․
    Տարեվերջին բոլորս ամփոփում ենք տարին, շատերս հաշվում ենք մեր ձեռքբերումներն ու իրականացրած նպատակները:
    Սակայն հաճախ մեր ձեռքբերումները փորձում ենք գնահատել՝ համեմատելով այլոց նվաճումների հետ, և երբ նրանց համեմատ մեր ձեքռբերումները չնչին են թվում, հիասթափվում ենք և ընկճվում:
    Այս երևույթը բավականին տարածում ունի, և միշտ մեզ խանգարում է նոր տարվա համար նոր նպատակներ պլանավորել, նոր գործեր ձեռնարկել։ Այսպիսի համեմատությունները յուրահատուկ որոգայթներ են, որոնց մեջ հիմականում ընկնում են նրանք, ում ծնողները կամ ուսուցիչները վաղ տարիքում համեմատել են այլոց հետ՝ շեշտադրելու համար նրանց թերացումները կամ առավելությունները։
    Այսպիսի որոգայթներից խուսափելու համար, հիշենք, որ մեզանից յուրաքանչյուրն անհատականություն է՝ իր խառնվածքով, իր մղումներով, իր հակումներով, իր անցած ճանապարհով, ․․․․
     Հետևաբար տարին սկսում ենք համարձակ, մեր ուժերի նկատմամբ վստահությամբ և համբերատար հետևողականությամբ հասնում ենք մեր նպատակներին և իրականացնում մեր երազանքները։
    Շնորհավո՛ր Նոր տարի
  • Հոգեբանական ծառայություններից օգտվելու բացառիկ հնարավորություն Հայաստանում բնակվող, գործարար նպատակներով կամ տուրիստական այցով Հայաստանում գտնվող իրանցի բարեկամների համար։ Այսուհետ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը,  համագործակցությամբ  իրանցի ճանաչված հոգեբան-խորհրդատու, հոգեթերապևտ, դասընթացավար,  հոգեբանության դոկտոր Ամիր Ղալէի հետ,  իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն նաև պարսկերեն լեզվով։  

    Մասնագետը գտնվում է  Իրանում և իրականացնում է օնլայն  խորհուրդատվություն  «WhatsApp»-ով   և  «Instagram»-ով։ 

    Հոգեբանական խորհրդատվության գրանցվելու  տարբերակներն են 

    • Զանգել 
    • Հայերենով հաղորդակցվողների համար՝  

    +374 10 58 18 14, +374 77 58 18 14, +374 58 18 14

    • Պարսկերենով  հաղորդակցվորղների համար՝

    + 98 901 282 4512,  +98 938 183 5266

    Ծառայությունների արժեքն է

    • Անհատական խորհրդատվություն – 20.000 դրամ:
    • Ընտանեկան և զույգերի խորհրդատվություն– 25.000 

    _________________________

    به منظور بهره‌مندی از خدمات روانشناسی توسط ایرانیان مقیم ارمنستان که برای مقاصد تجاری یا توریستی و یا ادامه‌ی زندگی در اینکشور به سر می‌برند، از این پس مرکز خدمات روانشناختی AYG با همکاری روانشناس، مشاور، رواندرمانگر و استاد دانشگاه بنامایرانی، دکتر امیر قلعه، به ارائه مشاوره روانشناختی در حوزه‌های مشاوره پیش ‌از ازدواج، خانواده، مشکلات زناشوئی، اختلالات جنسیو اختلالات فردی از قبیل اضطراب، افسردگی، وسواس فکری و عملی و… به زبان فارسی خواهد پرداخت. 

    ‎این متخصص در حال حاضر در ایران مستقر بوده و ارائه مشاوره بصورت آنلاین و از طریق «واتساپ» و «اینستاگرام» خواهد بود.

    جهت رزرو زمان مشاوره می‌توانید از طریق یکی از راههای ارتباطی زیر اقدام نمائید:

    – تماس تلفنی برای کسانی که به زبان ارمنی ارتباط برقرار می‌کنند از طریق شماره‌های…

     +374 10 58 18 14, +374 58 18 14, +374 96 58 18 14

    و تماس تلفنی برای فارسی زبانان از طریق شماره های…

    +98 901 282 4512

    +98 938 183 5266

    – برای‎ ثبت زمان مشاوره در سایت www.hogeban.am در قسمت «ثبت نام جهت مشاوره» درخواست ثبت نام کنید.

     – و یا به آدرس ایمیل info@hogeban.am یا صفحات اجتماعی مربوط به موسسه از قبیل فیس‌بوک و… درخواست ثبت زمان مشاورهارسال نمائید.

    هزینه خدمات مشاوره فردی 20000 درام ،مشاوره خانواده و زوجین 25000 درام می باشد.

     

  • Հոգեբան Ինգա Մուկուչյանը՝ երեխաների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար
    «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում հոգեբան-խորհրդատու, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանին երեխաների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարի կարևոր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու համար։
    Մենք վստահ ենք, որ Ինգա Մուկուչյանն իր բազմամյա փորձը, հմտություններն ու գիտելիքները կուղղորդի մասնագիտական դաշտի բարելավմանն ու զարգացմանը։
  • Հոգեբանական ակումբ

    «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հնարավորություն է ընձեռում ուսանողներին, ոլորտում առաջին քայլերն անող հոգեբաններին,  սկսնակ մասնագետներին մասնագիտական ինքնաներկայացման, ինքնադրսևորման, խմբավարական հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու, համագործակցային կապեր հաստատելու համար։

     «Հոգեբանական ակումբի» շրջանակներում կարող եք ներկայացնել Ձեր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում ցանկացած թեմա, որի վերաբերյալ ունեք բավականաչափ գիտելիքներ, փորձ կամ կատարել եք որոշակի հետազոտություններ և դրանց արդյունքների մասին ցանկանում եք խոսել լսարանի հետ։

    Վարող հոգեբանը մասնակիցներին ներկայացնում է թեման` իր մեկնաբանություններով և ազատ ձևաչափով ընթացող քննարկումներին մասնակցողներն անկաշկանդ արտահայտում են իրենց տեսակետը, վերաբերմունքը, ներկայացնում են սեփական փորձը, քննարկում և բանավիճում մյուս մասնակիցների հետ:

    Հոգեբանական ակումբին մասնակցությունը (թե՛ որպես վարող, հոգեբան, թե՛ որպես ակումբի մասնակից) ԱՆՎՃԱՐ Է:

    Հոգեբանական ակումբում թեմա ներկայացնելու համար Ձեր ինքնակենսագրականը և ներկայացվելիք նյութի հակիրճ բովանդակությունը ուղարկեք info@hogeban.am հասցեին։ Կենտրոնի մասնագիտական խմբի քննարկումից և հաստատումից հետո ակումբային հանդիպման անցկացման օրն ու ժամը կհամաձայնեցվի Ձեզ հետ

  • «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում խորհրդատվություն իրականացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ուկրաիներեն, արաբերեն լեզուներով։