«ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» թրեյնինգի նպատակն է միջանձնային հարաբերություններում ինքնավստահ վարքի կարողությունների և հմտությունների ձևավորումը:
Մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտել սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, պոտենցիալը, ինքնագնահատականը, անինքնավստահ վարքի հնարավոր պատճառները, ուղիներ և միջոցներ մշակել ինքնավստահության, ինքնագնահատականի բարձրացման համար, ինչպես նաև փորձարկել այդ նոր մոտեցումները հոգեբանական խաղերի և վարժությունների միջոցով:
Թրեյնինգի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն`
- ինքնավերլուծության և ինքնաճանաչման հմտություններ, անձնային առանձնահատկությունների և սեփական կարողությունների բացահայտում և ինքնագնահատականի կարգավորում
- արդյունավետ հաղորդակցման, ապրումակցման, սեփական ցանկությունների և զգացմունքների ազատ արտահայտման, դիմացինի զգացմունքները հասկանալու և համարժեք հակազդելու հմտություններ
- միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների բացահայտում, ինքնավստահ, անվստահ և ագրեսիվ վարքի առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացումներ և ինքնավստահ վարքի հմտություններ:
Թրեյնինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Թրեյնինգի հեղինակ և վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:
Թրեյնինգի տևողությունը` 8 հանդիպում, շաբաթական 2 անգամ, 2 ժամ, ընդհանուր՝ 16 ժամ:
Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:
Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:Էլ.փոստ՝ info@hogeban.am
- «Հոգեբանական միջամտություներ երեխաների համար ճգնաժամային սթրեսի պայմաններում: Գործնական մեթոդներ» Այս սեմինարի ընթացքում մասնակիցները կտեղեկանան, թե ինչպես կարող են օգնել երեխաներին պահպանել իրենց հոգեբանական առողջությունը , կծանոթանան կլինիկական գործնական մեթոդներին, ինչպես նաև UNICEF-ի արձանագրությանը՝ ուղղված երեխաների հոգեկան առողջության բարելավմանը:
- «ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ» ԹՐԵՅՆԻՆԳ Պարաշարժողական թերապիան /ՊՇԹ/ արտ-թերապիայի ճյուղ է: Այն իրենից ներկայացնում է թերապիայի մի տեսակ, որի ժամանակ մարդու ինքնարտահայտումը բերում է հոգեբանական խնդիրների հաղթահարմանը:
- «Դիսլալիա կամ թլվատություն» թրեյնինգ Թրեյնինգը բաղկացած է թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից: Թրեյնինգի ընթացքում` դասախոսություն, դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մեթոդական գրականության տրամադրում:
- «Լոգոպեդիան գործնականում և տեսականում» թրեյնինգ Թրեյնինգի նպատակն է օգնել սկսնակ կամ երկար ժամանակ մասնագիտությունը չուսումնասիրած անձանց` զարգացնել և հարստացնել մասնագիտական հմտությունները, ծանոթացնել ժամանակակից խաղերին, վարժություներին նպաստել դրանց գործնականում կիրառելու կարողության զարգացմանը:
- Հոգեբանական առաջին օգնություն Հոգեբանական առաջին օգնություն թրեյնինգը կանցկացվի ռուսերեն լեզվով
- ԹՐԵՅՆԻՆԳ «ԻՆՔՆԻՐԱՑՈՒՄ» Թրենինգի անցկացումը կառուցված է այնպես, որպեսզի հնագույն հոգևոր արժեքներն ու պրակտիկաները միահյուսվեն ժամանակակից գիտական և հոգեբանական մտեցումների հետ։
- «Հիպնոսի կիրառումը հոգեթերապիայում» վարպետության դաս մեր հայրենակից, բժիշկ, հոգեթերապևտ, Էրիքսոնյան հիպնոսի և վարքաբանական թերապիայի մասնագետ Արթուր Մխիթարյանը Հայաստանում է և իրեն հատուկ պատրաստակամությամբ, Հայաստանի հոգեբանների համար, արդեն առկա ֆորմատով կանցկացնի վարպետության դաս «Հիպնոսի կիրառումը հոգեթերապիայում» թեմայով։
- «ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ» սեմինար Սույն թվականի ապրիլի 14-ին կանցկացվի «ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ» սեմինարը։
- «Համընդհանուր ներառական կրթության ոլորտում աշխատող հոգեբանի հմտությունների զարգացում» թեմայով թրեյնինգ Թրեյնինգի նպատակն է աջակցել համընդհանուր ներառական կրթության ոլորտում աշխատող հոգեբաններին՝ ձեռք բերելու և զարգացնելու իրենց աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հմտություններ
- ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳ Թրեյնինգի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել ինքնաընկալման, ինքնակառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
- ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ Թրեյնինգը բազմաթիվ անգամ ապացուցել է իր օգտակարությունը դպրոցում աշխատող հոգեբանների համար, ովքեր վերապատրաստվել են և արդյունավետ իրականացնում են իրենց գործունեությունը դպրոցներում:
- ՀՈԳԵԴՐԱՄԱ Հոգեդրաման հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության մեթոդ է, որի հիմնական սկզբունքն է խաղարկել իրական կամ երևակայական կյանքի իրադարձություններ՝ “այստեղ և հիմա”:
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ՓԱԹԵԹ Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ուրույն բնութագրիչներ, կարիքներ և խնդիրներ: Մենք առաջարկում ենք կազմակերպության առանձնահատուկ հայցի և առաջադրված խնդիրների հիման վրա կառուցած թրեյնինգների անհատական ծրագրի փաթեթի կազմում:
- ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԹՐԵՅՆԻՆԳ Թրեյնինգի ընթացքում մասնակիցները կհմտանան հաղորդակցման միջոցների արդյունավետ կիրառման, ծանոթություն հաստատելու, ինքնաներկայացման, ելույթ ունենալու, վստահություն և համակրանք շահելու, հոգետեխնիկաների կիրառման, համոզելու, հոգեբանական ներազդման միջոցների կիրառման, հաղորդակցման ընթացքում նոր հնարավորությունների բացահայտման, հարաբերություններում պրոբլեմային իրավիճակների վերլուծության և հաղթահարման հարցերում:
- “ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ․ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏ” սեմինար "Տրամադրության խանգարումներ. հոգեբանական ասպեկտ" սեմինարի ընթացքում կներկայացվեն տրամադրության (աֆեկտիվ) խանգարումների տեսակները, այն դեպքերը, երբ տվյալ հոգեվիճակը վատթարացնում է կյանքի որակը և մեծացնում սուիցիդալ ռիսկը:
- Սեմինար «ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ» Տվյալ սեմինարը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր պարն ու շարժումը համարում են ինքնաճանաչման, ինքնարտահայտման և շրջապատող միջավայրը ուսումնասիրելու, ճանաչելու միջոց։
- «ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ» թերապևտիկ խումբ Այս թերապևտիկ խմբին կարող են միանալ բոլոր հետաքրքրված անձինք՝ անկախ մասնագիտությունից և պարային հմտություններից, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են թոթափել լարվածությունը, ազատվել մկանային սեղմակներից, վերականգնել հոգեկան ներդաշնակությունը։
- ՍԹՐԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել իրենց հոգեբանական և ֆիզիկական առողջությունը և աշխատունակությունը կյանքի դժվար պայմաններում: Թրեյնինգի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ներքին վիճակի հավասարակշռության վերականգնման մեթոդներին և կբացահայտեն կենսագործունեության տարբեր պայմաններում սեփական անձի պոտենցիալ հնարավորությունները:
- ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Մասնակիցները կուսումնասիրեն կոնֆլիկտի առաջացման, զարգացման գործոնները, կվերլուծեն կոնֆլիկտային իրավիճակները, որի արդյունքում կկատարվի կոնֆլիկտային իրավիճակում արդյունավետ վարքի մոդելավորում, կուսումնասիրեն այն անձնային գործոնները, որոնք նպաստում են կոնֆլիկտների առաջացմանը կամ հաղթահարմանը, հոգեբանական մեթոդների միջոցով կուսումնասիրեն սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, հոգեբանական խաղերի ու վարժանքների միջոցով ձեռք կբերեն կոնֆլիկտների կառավարման փորձ: