Կոգնիտիվ վարքաբանական/խաղային/ թերապիան երեխաների զայրույթի և ագրեսիայի կառավարման աշխատանքում դասընթաց

Զայրույթը ծանր էմոցիա է երեխաների համար։ Երեխաները, ովքեր չեն սովորել՝ ինչպես կառավարել ու վերահսկել  իրենց զայրույթը կարող են ցուցաբերել ոչ պատշաճ վարքագիծ, որը վնասելու է թե՛ իրենց, թե՛ շրջապատին:

Երեխաները կարիք ունեն՝սովորելու, թե ինչպես հաջողությամբ կառավարել զայրույթի զգացմունքները։

Ճիշտ գործիքների և տեխնիկայի միջոցով երեխաներին կարելի է սովորեցնել տարբեր կերպ ընկալել զայրույթը և պահպանել կամ վերականգնել  զայրյութ զգալու նկատմամբ իրենց վերահսկողությունը:

Ապացուցված է, որ կոգնիտիվ վարքային թերապիան (CBT) զայրույթ ունեցող երեխաների համար արդյունավետ միջամտության ձև է: Թերապիայի այս տեսակն ունի հզոր և արդյունավետ գործիքներ, որոնք նպատակ ունեն փոխել զայրույթի հիմքում եղած համոզմունքներն ու վարքագիծը՝ օգնելով թեթևացնել ախտանիշները:

CBT-ն ունի երկու բաղադրիչ՝

Կոգնիտիվ /ճանաչողական/ մաս

– օգնում է երեխային փոխել մտածելակերպը և համոզմունքը իրավիճակի վերաբերյալ։

Վարքաբանական մաս 

-օգնում է երեխային սովորել, թե ինչպես տարբեր կերպ արձագանքել իրավիճակին։

Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։

Դասընթացը ներառում հետևյալ թեմաները.

  • Ծնողների դերը մանկական զայրույթի և ագրեսիայի կառավարման գործում
  • Մանկական զայրույթի վարքային տեխնիկաներ՝ (գործնական վարժություններ դասընթացի ընթացքում)
  • մանկական զայրույթի կոգնիտիվ տեխնիկաներ՝ (գործնական վարժությունների իրականացում)

Դասընթացավար՝ կլինիկական հոգեբան, համալսարանի դասախոս, դոկտոր Կարինեհ Թահմասսյան

Արժեքը`   40.000 դրամ

Դասընթացի տևողությունը 10 ժամ,  4 պարապմունք, յուրաքանչյուրը` 2 ժ. 30 ր.

Շաբաթական` 2 հանդիպում։

Դասընթացին գրանցվելու համար՝ https://forms.gle/SRouauU3pFJTzxH97

Մանրամասների համար կարող եք գրելմեր էջին կամ զանգել (077) 58 18 14, (096) 58 18 14

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.