ԱՈՒՏԻԶՄԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԴՊՐՈՑ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Ծրագրի հեղինակներ և վարողներ՝ հոգեբան-խորհրդատու Անահիտ Շահատունի, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, հ.գ.թ. Մարիա Թևոսյան։

Ծրագրի ուղղությունները՝
1. Ընդլայնել ծնողների պատկերացումները աուտիզմի համախտանիշի և երեխայի հիմնական պահանջմունքների առանձնահատկությունների մասին:
2. Ձևավորել երեխայի վարքի նպատակների բացահայտման, վարքի նեգատիվ ձևերի հաղթահարման հմտություններ:
Ծրագրի խնդիրներն են՝
• Ծանոթացնել ծնողներին և ընտանիքի այլ անդամներին աուտիզմի ժամանակակից մոտեցումներին, աուտիկ երեխայի աշխարհընկալման առանձնահատկություններին:
• Աջակցել ծնողներին՝ երեխաների ախտորոշումը ընդունելու և բացասական հոգեվիճակների հաղթահարման հարցում:
• Ձևավորել երեխայի հետ շփման արդյունավետ միջոցներ՝ դժվար վարքի հաղթահարման համար:
• Ծնողներին ծանոթացնել աուտիկ երեխաներին հոգեբանական աջակցության ժամանակակից միջոցներին:

Ծնողները հնարավորություն կունենան կիսվել երեխայի դաստիարակության սեփական փորձով և ծանոթանալ այլ ընտանիքների խնդիրներին և դաստիարակության միջոցներին, հարցեր ուղղել մասնագետներին:

Ծրագիրը նախատեսված է ծնողների և աջակցող մասնագիտությունների մասնագետների համար:
Մոդուլ 1. Ի՞նչ է աուտիզմը:
1. Աուտիզմի հիմնախնդրի կլինիկական հոգեբանական մոտեցումները
2. Աուտիզմի դասակարգումը և պատճառները:
3. Աուտիկ երեխաների հոգեբանական առանձնահատկությունները
4. Պրակտիկ աշխատանքի օրինակների քննարկում

Մոդուլ 2. Աուտիզմի կոգնիտիվ եզրույթը և մեխանիզմները
1. Հոգեշտկողական պարապմունքների կազմակերպում
2. АВА մեթոդի բաղադրիչների կիրառության առավելությունները ակադեմիական, կոմունիկատիվ հմտությունների ձևավորման, նեգատիվ վարքի դրսևորումների նվազեցման և երեխաների մոտիվացիայի բարձրացման համար:
3. Պրակտիկ աշխատանքի օրինակների քննարկում

Մոդուլ 3. Ուսուցում խաղի միջոցով
1. Հոգեբանական աշխատանք ուղղված նեգատիվ ռեակցիայի, ծնողների դիմադրության հաղթահարման, աուտիզմ ախտորոշման և երեխայի հետագա զարգացման կանխատեսումների ընդունմանը:
2. Հոգեբանական վարժանքներ և դերային խաղեր՝ ուղղված ծնողի ինքնաճանաչմանը, երեխայի հետ հաղորդակցման արդյունավետության բարձրացմանը:
3. Աուտիկ երեխայի հետ աշխատանքի տեխնիկան. Դիտման, գրառումների, ազդեցության մեթոդների կիրառման հմտությունների զարգացում:

Ծրագրի տևողությունը՝ 40 ակադեմիական ժամ, շաբաթը 2 հանդիպում, 2.5 ամիս:

Մանրամասների կամ գրանցման համար զանգահարեք 010581814, 077581814, 096581814 հեռախոսահամարներով:
Հասցե՝ Մաշտոցի 40։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.