Սեդրակ Աղասու Սեդրակյան

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի Ուրարտու համալսարանի ռեկտոր

Ծնվել է 1950թ. մայիսի 10-ին Արագածի շրջանի Բերքառատ գյուղում: 1967թ. ավարտել է Ալավերդի քաղաքի Մ. Նալբանդյանի անվ. միջնակարգ դպրոցը:  1969-1974թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում: 1974-1975թթ. եղել է Հայկ. ԽՍՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական կենտրոնի խմբագրական-հրատարակչական, այնուհետև` սոցիոլոգիական հետազոտությունների բաժնի վարիչը: 1979թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան «հոգեբանություն» մասնագիտությամբ: 1981թ. ավարտել է ԽՍՀՄ Մանկավարժական Գիտությունների Ակադեմիայի հոգեբանության ինստիտուտը: 1987թ. պաշտպանել է թեզ և արժանացել հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի: 1990թ. արժանացել է դոցենտի կոչման: 1990թ. ավարտել է  ԱՄՆ Կալիֆոռնիայի  նահանգի ընտանեկան և խմբային հոգեթերապիայի վերապատրաստման դասընթացը: 1995թ. արժանացել է պրոֆեսորի կոչման: 2002թ. ավարտել է ԵՊՀ դոկտորանտուրան, 2014թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել է հոգեբանական գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում: 1976-1979թթ. աշխատել է ԵՊՀ-ում` որպես ասիստենտ, 1979-2002թթ.` դասախոս, դոցենտ, 1995թ.` պրոֆեսոր: 1983-1990թթ. եղել է ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ: 1991թ. հիմնադրել և ղեկավարում է Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը: Միաժամանակ հանդիսանում է համալսարանի ռեկտոր և  գիտական խորհրդի նախագահը:1999թ. հիմնադրել  և ղեկավարում է «Հայաստանի գործնական հոգեբանների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը և իրականացնում է մի շարք ծրագրեր:

Կատարել է բազմաբնույթ հասարակական աշխատանքներ. ԽՍՀՄ հոգեբանների ընկերության հայկական բաժանմունքի երիտասարդ հոգեբանների ընկերության նախագահ(1977-1984), ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արհմիության նախագահ, (1980-1983), ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ(1980-1983), Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ` գիտքարտուղար (1983-ից), ղեկավարել է ուսանողական շինարարական ջոկատ Հայաստանում(1978-1980), Հունգարիայում(1979), ղեկավարել է Հայաստանի երիտասարդ դասախոսների պատվիրակությունը Թունիսում (1984):

Ընտրվել է. 1990թ.` Միջազգային հոգեբանների խորհրդի անդամ, 1996թ.` Ֆրանսիական հոգեվերլուծության ասոցացիայի անդամ, 1997թ.` Կանադայի հոգեբանական ասոցացիայի անդամ: 1988-1993թթ. ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից տուժած` Գյումրիի Հայ  օգնության միության կողմից կազմակերպած «Հոգեբանական ծառայության կենտրոնը»: 1990-1995թթ.  եղել է Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանային խորհրդի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հանձնաժողովի նախագահը: Նույն տարիներին նրա նախաձեռնությամբ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից Հայաստան են հրավիրվել շուրջ 60 հոգեբաններ և հոգեբույժներ, ինչպես նաև համակարգվել է նրանց մասնագիտական աշխատանքները աղետի գոտում: 1990-1995թթ.  եղել է Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանային խորհրդի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հանձնաժողովի նախագահը: 1999-2002թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆրանսիական հոգեվերլուծական կազմակերպության կողմից հիմնադրած` Երեխաների վաղ սոցիալականացման «Կանաչ տուն» կենտրոնի աշխատանքներին` որպես հոգեբան-հոգեվերլուծող:

Հեղինակ է շուրջ 140 գիտական հոդվածների, թեզիսների, մեթոդական ցուցումների, մենագրությունների: Խմբագրել է երեք տասնյակից ավելի մասնագիտական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ: Եղել է մի շարք ատենախոսությունների պաշտոնական ընդդիմախոս: Ղեկավարել է մի շարք թեկնածուական ատենախոսություններ: Մասնակցել է հոգեբանների միջազգային 26-րդ (Կանադա, 1996), 27-րդ (Շվեդիա, 2000), 28-րդ(Չինաստան, 2004), Գերմանիա(2008) կոնգրեսներին, Եվրոպական հոգեբանական 4-րդ (1995) և 6-րդ (Հունաստան, 1996) կոնգրեսներին, Ընտանեկան թերապիայի միջազգային ասոցիացիայի 8-րդ (Աթենք, 1996) կոնգրեսին: 1999թ. Փարիզում զեկուցումով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպած ֆրանսիացի հոգեվերլուծող Ֆ. Դոլտոյին  նվիրված միջազգային գիտաժողովին:

1990թ. Դասախոսություններ է կարդացել Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Լոս Անջելես) հոգեբանության և հոգեվերլուծության դեպարտամենտի դասախոսների և ասպիրանտների համար: 2004-05թթ. Կալիֆոռնիայում Դավիդյան-Մարիամյան կրթական ֆոնդի մանկավարժներին դասավանդել է վերապատրաստման ծրագրով: 2003թ-ից հանդիսանում է ՀՀ հավատարմագրված բուհերի ասոցացիայի ռեկտորների խորհրդի նախագահի տեղակալը: 2015թ-ից ՀՀ Կրթության  և գիտության նախարարության կոլեգիայի անդամ է:

2005թ. պարգևատրվել է Ա. Բակունցի անվ. ոսկե հուշամեդալով:

2005թ. նրա ղեկավարած «Ուրարտու» համալսարանը գործնական ուղղվածության, ինչպես նաև ուսումնական և գիտական ակտիվ գործունեության շնորհիվ «Բարձր որակի և գործնական գործառնությունների» միջազգային ֆոնդի նախագահության կողմից (Շվեդիա) պարգևատրվել է ոսկե շքանշանով:

2015թ. մանկավարժական գործունեության 40 ամյակի առթիվ, պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:

Անդամակցություն

  • 2000-2014 «Հոգեբանությունը և կյանքը» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, գլխավոր խմբագիր
  • 2014-2016 ՀՀ ԿԳ նախարարության, նախարարին կից կոլեգիայի անդամ
  • 2010  Հայկական հոգեբուժական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • 2015 Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ

Գրքեր

  • Ս. Ա. Սեդրակյան, Վ. Եդիգարյան, Քաղաքական հոգեբանություն ,Երևան, 2002
  • Ս. Ա. Սեդրակյան, Վ. Եդիգարյան, Կառավարման հոգեբանություն, Երևան, 2004
  • Ս. Ա. Սեդրակյան, Ընտանիքի հոգեբանություն, Երևան, 2010
  • С. А. Седракян, Социальная психология семьи, Mосква, 2011
  • S. A. Sedrakyan, Family psychology, Methodological Analysis, Las Vegas, NV USA 2014
  • Ս. Սեդրակյան, Ա. Ղազարոսյան, Ն. Հակոբյան, Հոգեբանական աշխատանքները ուսումնական հաստատություններում, (մեթոդական ձեռնարկ),  Երևան, 2016

Հոդվածներ

  1. Седракян С. А., Роль династии рабочих в формированиии профессиональных  интересов и потребностей / В сб: Психологические проблемы повышения качества учебно-воспитательной работы и эффективность профессиональной подготовки учащихся средней ПТУ, Ереван, 1977г./
  2. Седракян С. А.,  Психологический анализ семейных условий профессиональной наследственности среди династии рабочих / В сб: Тезисы. Доклад. Всесоюзная конференция  проблемам: ” Психологическиe  формирования личности в условиях общественного воспитания” M., 1979г./
  3. Седракян С. А., Проблема мотивации профессий в династиях рабочих / В сб: Тезисы докладов Всесоюзной конференции в г. Гродно ”Семья и личность’’, М., 1981г/
  4. Седракян С. А., Роль семьи в формировании професии среди рабочих династий /В сб:Тезисы докладов Всесоюзной  конференции в г. Гродно., ‘’Семья и личность’’, М., 1981г /
  5. Седракян С. А., Н. И. Лименес, Л. А. Радзихов, Ский, Конференция по истории психологии/ ж., Вопросы психологии” N4, 1982г./
  6. Седракян С. А.,  Об одном из подходов  к изучению рабочей семьи как особого типа коллектива / В. сб.: Тезисынауч-ныхсообщенийсоветскихпсихологов к VI Всесоюзному съезду общества психологов СССР, М., 1983г./
  7. Седракян С. А.,   Соотношение социального и психологического в процессе формирования рабочих семей династий / В. сб.: Тезисы IX Закавказской конференции психологов, Баку, 1983г /
  8. Седракян С. А.,   Из истории изучения психологических вопросов семьи / В сб.: Всесоюзная конференция ,,Актуальные проблемы истории психологии” (Тексты докладов), Ереван, 1984г., т.II /
  9. Седракян С. А.,   Рабочая семья как субъект  пре емственности профессиональных ценностей / В сб. статей 1-ая Всесоюзная школа-семинар ,,Семья и личность”, М., 1984г.
  10. Седракян С. А.,   Социально-психологические механизмы пре емственности профессий в трудовых династиях / Автореферат (канд. диссерт.), Тбилиси, 1988г/
  11. Սեդրակյան Ս. Ա.  Աշխատավորական գերդաստանների ձևավորման գործում սոցիալականի և հոգեբանականի հարաբերակցությունը// Բանբեր Երևանի համալսարանի , 1989թ. Թիվ 3′
  12. Седракян С. А., Зона ближайшего развития” установок к рабочей профессии в трудовых династиях / В сб.: Тезисы докладов к VII съезду общества психологов СССР, М., 1989г
  13. Седракян С. А., Армянская советская психология. Развитие и актуальные проблемы исследования / ж. ,,Вопросы психологии”, 1990г., N1/
  14. Седракян С. А., Соотношение социального и психологического в процессе формирования трудовых династий / В ж. ,,Вестник Ереванского университета” (на арм.языке), 1990г., N3
  15. Sedrakyan S. A. Posttraumatic stress reactions after the 1988 earthguake in Armenia / Abstract from ISTSS Annual Meeting 1992, Los Angeles, California /
  16. Սեդրակյան Ս. Ա. Անվանի գիտնական հոգեբանը/ Հանդես Երևանի համալսարանի, 1993թ.’
  17. Sedrakyan S. A. Handicapped Children in Armenia  /“Book of Abstracts”. Theme: New Trends and Developments in Psychology: Beginning the Next 50 Years of ISP 1994/
  18. Sedrakyan S. A Posttraumatic stress reactions after single and double trauma / Acta Psychiatry scand 1994:0:1-8 Munksgaard1994/
  19. Sedrakyan S. A. The Social and Psychological Peculiarities in Armenian Family/“In European Congress of Psycholo-gy”, July 2-7, 1995, Athens, Greece /
  20. Sedrakyan S. A. Influence of Socioeco-nomic Changes on InnerFamily Relations /8th WORLD CONGRESS. International Family Therapy Association (IFTA). “Global dialogue DIVERSITY AND UNITY” “A process –oriented- inter -disciplinary-interprofessional” p. 149, GREECE, Athens, JULY 1996 /
  21. Sedrakyan S. A., G. Mouradyan Moral-behavioral outburst during the natural disaster / International Journal of Psychology. International Union of Psychological Science. Abstract of the XXVI International Congress of Psychology. Monreal, Canada 1996, p. 284/
  22. Sedrakyan S. A., Manmade and natural disasters: A study of posttraumatic stress disorderInternational Journal of Psychology. International Union of Psychological Science. Abstract of the XXVI InternationalCongress of Psychology. Monreal, Canada 1996, p. 284/
  23. Sedrakyan S. A., Children’s fears and their overcoming in the family / A World Between War and Peace: Towards Healthy People, Families and Societies. Jerusalem, Israel. March 11-13, 1997, p.41/
  24. Sedrakyan S. A., N. Harutyunuan Principal Causes of Conflicts in the Armenian Families / A World Between War and Peace: Towards Healthy People, Families and Societies Jerusalem, Israel. March 11-13, 1997, p. 113/
  25. Սեդրակյան Ս. Ա. Սթրեսածին բառերի հոգեթերապիան /«Հոգի» Հոգեբանական տարեգիրք, Երևան, 1998թ.
  26. Սեդրակյան Ս. Ա. Հոգին. Հին ու նոր տեսությունները //«Հոգի» Հոգեբանական տարեգիրք, Երևան, 1998թ.
  27. Sedrakyan S. A., H.Hovhannisyan, Family Structure Variations Under Extraordinary Conditions / Xth Word Family Therapy Congress Dusseldorf Germany- May 15-20, 1998/
  28. Սեդրակյան Ս. Ա. Նշանավոր հայն ուհոգեբանը / Պրոֆ. Հ.Մ.Թութունջյանի 80-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, 1998թ./
  29. Սեդրակյան Ս. Ա. Ընտանեկան մի բարդույթ // Փոքրիկ քայլերի հեղափոխությունը, Երևան, 1998թ.
  30. Седракян С. А., Психогении в отдаленном периоде после Спитакского землетрясения / В. Тезисы докладов и сообщений юбилейной научной конференции, посвященной 35-летию ЕрГИУВ-НИЗ МЗ РА. Ереван, 1998г./
  31. Sedrakyan S. A.,  H. Mouradyan On the Problem of Nonverbal Psychosomatic Manifestations / VI European Congress of Psychology, Rome, July 4-9, 1999/
  32. Սեդրակյան Ս. Ա. «Հոգեբանական թեստերին ներկայացվող պահանջները և Այզենկի հարցարանի մանկական տարբերակը» /«Հոգեբանությունը և կյանքը» հանդես, «Զանգակ-97» հրատ., թիվ 1, 2000թ./
  33. Սեդրակյան Ս. Ա. «Գուրգեն Էդիլյանի հոգեբանական հայացքները» /«Հոգեբանությունը և կյանքը» հանդես, «Զանգակ-97» հրատ., թիվ 2,  2000թ./
  34. Սեդրակյան Ս. Ա. , Ա. Ս. Կաթունյան «Հ.Մ.Թութունջյանի ստեղծագործական ուղին և գիտական ներդրումը հոգեբանության պատմության բնագավառում» /«Հոգեբանությունը և կյանքը» հանդես, «Զանգակ-97» հրատ.,թիվ 3, 2000թ./
  35. Sedrakyan S. A.,   The Influence of Economic Changes on the Family Psychological Atmosphere / Abstracts of the 27th International Congress of Psychology, Stockholm, Sweden, 2000/
  36. Սեդրակյան Ս. Ա. , Ն. Ա. Հարությունյան «Ներընտանեկան կոնֆլիկտների առաջացման պատճառները և հաղթահարման ուղիները» /«Հոգեբանությունը և կյանքը» հանդես, «Զանգակ-97» հրատ., թիվ 3, 2001/
  37. Sedrakyan S. A.,   A.  Ghazaryan  Psychological activities undertaken with Lawbreaking and Vagrant Juveniles / Abstract № 3063.105 Session-Psychology and LawICP Beijing Congress Abstract 2004/
  38. Սեդրակյան Ս. Ա. ,  Սթրեսի դասակարգման հիմնախնդիրը.Անհատական և խմբային սթրեսային հակազդումներ /«Հոգեբանությունը և կյանքը» հանդես, «Զանգակ-97» հրատ.,թիվ 3, 2007թ./
  39. Սեդրակյան Ս. Ա. ,  Ղեկավարի դերն ու գործունեությունները կառավարմանհամակարգում/«Էկոնոմիկա» ամսագիր 4- 2007թ./
  40. Sedrakyan S. A.,   Individual and group stress reactions / Abstracts of 29-th International Congress of Psychology, Berlin July 20-25, 2008/
  41. Sedrakyan S. A.,   Collective unconsciousness in politics / Abstracts of 29-th International Congress of Psychology, Berlin July 20-25, 2008/
  42. Սեդրակյան Ս. Ա. ,   Ընտանիքի սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության ժամանակակից հիմնախնդիրները /«Հոգեբանությունը և կյանքը» հանդես, «Զանգակ-97» հրատ.,թիվ 3-4, 2008թ./
  43. Սեդրակյան Ս. Ա. ,  Հ. Լ. Պետրոսյան ,Ընտանեկան թերապիայի դերը կրտսեր դպրոցականների վախերի հաղթահարման գործումե /«Հոգեբանությունը և կյանքը» հանդես, «Զանգակ-97» հրատ.,թիվ 3-4, 2009թ./
  44. Седракян С. А., Берберян А. С. Представление о семейных ценностях у современной молодежи России и Армении / Семья в контексте педагогических, психологических и социологических исследований. Конференция Пенза-Ереван-Прага 5-6 октября 2010/
  45. Седракян С. А., Социальная психология семьи /Московский психолого-социальных институт, Москва-Воронеж, 2011/
  46. Սեդրակյան Ս. Ա. , Ա. Ռ. Մուրադյան Դերային բախումները և դերային մրցակցության դրսևորումները ներընտանեկան փոխհարաբերություններում /«Հոգեբանությունը և կյանքը» հանդես, «Զանգակ-97» հրատ., թիվ 1-2, 2011թ./
  47. Սեդրակյան Ս. Ա., Հ. Լ. Կիրակոսյան Երկրաշարժի հոգեբանական հետևանքները և դրսևորման առանձնահատկությունները /«Հոգեբանությունը և կյանքը»հանդես, «Զանգակ-97» հրատ., Երևան, N 3-4,2011թ./
  48. Սեդրակյան Ս. Ա., Ընտանեկան դերերի ծագումը և կապը ինքնագիտակցության հետ /«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրներ»միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2011թ./
  49. Седракян С. А., Семья как социальная группа и ее социально- психологическая структура / Семейнаяпсихология и семейнаятерапия”, 3, Москва, 2011/
  50. Սեդրակյան Ս. Ա. , Սոցիալական սպասումների բնույթն ու տեսակները / Միջազգային գիտագործնական գիտաժողով, «Հասարակություն, ընտանիք, դեռահաս, արդիական խնդիրներ Հայաստանում և սփյուռքում», Երևան, 2012թ., ապրիլի 13-14/
  51. Սեդրակյան Ս. Ա. , Ներընտանեկան ճգնաժամերի տեսակներն ու մակարդակները /«Հոգեբանությունը և կյանքը» հանդես, «Զանգակ-97» հրատ., թիվ 3-4, 2012թ /
  52. Սեդրակյան Ս. Ա. , Տրանսֆերի սկզբունքը ընտանեկան դերերի համատեքստում /«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2013թ./
  53. Սեդրակյան Ս. Ա. , Ա. Ռ.Ավագյանց Հոգեբանական խորհրդատվության հիմնախնդիրը հոգեկան առողջության սահմանագծին /«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2013թ./
  54. Սեդրակյան Ս. Ա. , Ա. Ա. Ստեփանյան Ընտանիքի գործառույթների հարցի շուրջ (մեթոդաբանական վերլուծություն) /«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդես, № 3, 2013/
  55. Sedrakyan S. A.,  H. V. Baghdasaryan Self-appraisal and family relations / The 13th European Congress of Psychology, Stockholm,Sweden 9-12 July, 2013 /
  56. Սեդրակյան Ս. Ա. , Սոցիալ-դերային մոտեցումը ընտանիքի հոգեբանության մեջ (սեղմագիր) / ՀՀ Կրթության և գիտության նախարարություն Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Սեղմագիր /
  57. Սեդրակյան Ս. Ա. , Ն. Մնացականյան Հատուկ կարիքներով երեխաների նկատմամբ ծնողական վերաբերմունքի ազդեցությունը ներառական կրթության արդյունավետության վրա /«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդես, № 3,էջ124-129,Երևան 2014/
  58. Սեդրակյան Ս. Ա. , Անահիտ Ղազարոսյան Դպրոցական հոգեբանության ծառայության արդի վիճակը և զարգացման հեռանկարները  /«Դպրոցական հոգեբանական ծառայության հիմնախնդիրները» գիտաժողովի նյութեր, նոյեմբերի 6-7, ԵՊՄՀ, էջ 19-24, Երևան 2014/
  59. Sedrakyan S. A.,  Suzanne Smith Parent training for chlidren with autism /«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդես, № 1, Երևան 2015/
  60. Սեդրակյան Ս. Ա. , Ներընտանեկան հարմարումը և ընտանիքի ստեղծումը /«Տեսական և  կիրառական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները»,    V միջազգային գիտաժողով, Երևանի Պետական Համալսարան,2015/
  61. Սեդրակյան Ս. Ա. , Մ. Թոզալաքյան  Կպչուն սևեռուն խանգարումներով երեխաների ընտանեկան մասնակցությունը համալիր բուժման գործընթացում կլինիկական փորձի հիման վրա /«Տեսական և  կիրառական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները»,    V միջազգային գիտաժողով, Երևանի Պետական Համալսարան, Նյութեր, էջ 270-272, Երևան 2015/
  62. Sedrakyan S. A., Sociometry and Familial Status-Role Relations, /Wisdom, Yerevan State Pedagogical University/, p. 118-123, Yerevan 2015.
20

Թողնել մեկնաբանություն