Դայակների մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

Դայակի աշխատանքի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկի պայմաններում ավելի ու ավելի մեծ պահանջներ են դրվում դայակ-մասնագետի առջև: Մտնելով ընտանիք` դայակը պետք է կարողանա պատկերացնել ընտանիքում հաստատված արժեքները, կանոնները, ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունների առանձնահատկությունները,  արագ ներգրավվել և հարմարվել նոր պայմաններին, ստեղծել  վստահության մթնոլորտ, արդյունավետ հարաբերություններ կառուցել ընտանիքի բոլոր անդամների հետ՝ առանց վնասելու և խախտելու ընտանեկան հավասարակշռությունը:  Ինչպես նաև,  դայակի տեղի ու դերի հստակ գիտակցմամբ բարձր պահել մասնագիտական արժանապատվությունը, պահպանել հոգեբանական հարմարավետություն, վայելել հարգանք:

Անշուշտ, պրոֆեսիոնալիզմի նման մակարդակի հասնելու համար հարկավոր են գիտելիքներ, հմտություններ, հոգեբանական որակներ, որոշակի կենսափորձ, իսկ ամենակարևորը, ցանկություն և նպատակաուղղված գործունեություն:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետները, հաշվի առնելով գործատուների ցանկությունները և աշխատանքին ներկայացվող մասնագիտական պահանջները, մշակել են ծրագիր՝ նպատակ ունենալով պատրաստել կիրթ, բանիմաց, հմուտ, գործատուների կողմից միշտ պահանջված, վստահելի դայակներ:

Դայակների մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

Դայակների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացի բազային գիտելիքների և հմտությունների ձևավորման փուլը կազմում է 64 ժամ: Տվյալ դասընթացը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն իսկ աշխատում են՝ որպես դայակ:  Դասընթացի նպատակն է  ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանա-մանկավարժական պատրաստվածություն:

Այս դասընթացը կարող է օգտակար լինել նաև մանկավարժների և ծնողների համար՝ ձեռք բերելու երեխայի խնամքին, դաստիարակությանն առնչվող կարևոր գիտելիքներ:

Դասընթացն անցկացվում է փոքր խմբերով՝ նպատակ ունենալով ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցին:

Ծրագիրը  բաղկացած  է 4 փուլից

1 Փուլ – Դայակի տեղն ու դերը ընտանիքում, պարտականություններն ու իրավունքները, մասնագիտական էթիկան:

Տվյալ փուլը միտված է խորացնելու և համալրելու մասնակիցների գիտելիքները մասնագիտական գործունեության և ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ, ձևավորել միջանձնային արդյունավետ հարաբերությունների կառուցման և պրոբլեմային իրավիճակների հաղթահարման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:

2  Փուլ- Երեխայի հոգեբանություն: Մեծանում և զարգանում ենք /0-ից-3տ./  և /3-ից-6 տ./

Տվյալ փուլն ուղղված է վաղ և նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ընտանիքներում  աշխատող դայակի հոգեբանամանկավարժական բանիմացության, մասնագիտական որակների և հմտությունների ձևավորմանը: Մասնակիցները կծանոթանան  տարբեր տարիքի երեխաների    հոգեբանությանը, կիմանան, թե  ինչ պայմաններ են անհրաժեշտ  երեխայի բնականոն և լիարժեք զարգացման համար, ինչ  օգտակար խաղեր կարելի է կիրառել տվյալ տարիքի երեխաների հետ աշխատանքում, ինչպես օգնել ընտանիքին մեծացնել խելացի, հետաքրքրասեր, շփվող և կենսուրախ երեխա:

3-րդ  փուլ –Առաջին բուժօգնություն: Ռեժիմ: Սննդակարգ:

Տվյալ փուլն ուղղված է առաջին բուժօգնության, օրվա ռեժիմի  առանձնահատկությունների, սննդի ու սննդակարգի վերաբերյալ  պրակտիկ հմտությունների ձեռքբերմանն  ու մշակմանը:

4-րդ փուլ- Ժամանակակից հոգեբանական տեխնիկաների և հնարքների կիրառումը երեխայի զարգացման և դաստիարակության հարցում: Պրակտիկում

Տվյալ փուլը ներառում է տարբեր տարիքային խմբերին համապատասխան զարգացնող վարժությունների, խաղերի  ուսուցում, ձեռքի աշխատանքների հմտությունների զարգացում և այլ պրակտիկ իմացություններ, որոնք անհրաժեշտ են երեխայի զարգացման տարբեր փուլերի ընթացքում:

Դասընթացի յուրաքանչյուր փուլի արժեքը՝ 19.000 դրամ:

Բոլոր փուլերին գրանցվելու և մասնակցելու դեպքում ամբողջական արժեքը՝ 72.000 դրամ:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ

N Թեման դասախոսություն գործնական պարապմունք
1 Փուլ Դայակի տեղն ու դերը ընտանիքում, պարտականություններն ու իրավունքները, մասնագիտական էթիկան: 8 8
1. «Դայակ» հասկացությունը և գործունեության առանձնահատկությունները: Դայակի էթիկական կոդեքսը: Դայակի մասնագիտական որակները և պարտականությունները: 1 1
2. Դայակի մուտքը ընտանիք, վստահության մթնոլորտի ստեղծում:

Ինքնաներկայացման հմտությունների ձևավորումը: Առաջին տպավորության նշանակությունը:

1 1
3. Աշխատանքային գրաֆիկի կազմում, ընտանիքի հետ փոխազդեցության կանոնները:

Երեխայի հետ հարաբերությունների հաստատում,  հուզական կապվածություն և բաժանում:

1 1
4. Փոխազդեցության առանձնահատկությունները և դրա կազմակերպումը տարբեր խառնվածքի երեխաների հետ: 1 1
5. Գործատուի ընտանիքում հոգեբանական հարմարավետության պահպանման անհրաժեշտ պայմանները:

Սերը և խանդը ընտանեկան հարաբերություններում(քույր-եղբայր, ծնող-երեխա, ծնող-դայակ հարաբերություններում):

1 1
6. Ընտանիքում աշխատանքի ընթացքում ծագող հիմնական դժվարությունները և դրանց հաղթահարման հնարավորությունները: 1 1
7. Կոնֆլիկտային իրավիճակներում հակազդման տեսակները:

Համագործակցության հմտությունների ձևավորում: Ոչ կոնֆլիկտային վարքի կանոնները:

2 2
Փուլ Երեխայի հոգեբանություն: Մեծանում և զարգանում ենք /0-ից 3տ./  և /3-ից 6 տ./   8 8
1. Հոգեկանի զարգացման նախադրյալները  մանկիկային շրջանում/նորածնությունից մինչև 1տ. հասակը/: 1 1
1.1 Մայր-երեխա փոխկապակցվածությունը և փոխներգործությունը: 2-4 ամս. մանկիկային շրջանում հուզական  վիճակների ճանաչոմ: Սոցիալ- հուզական կապերի ստեղծում  մանկիկային շրջանում: 7-12 ամս. վախը մորից  բաժանվելու  հետևանքով: 1 1
2. Վաղ մանկության տարիքում /1-3 տ./ երեխայի հոգեկանի զարգացումը, նորագոյացությունները, պրոբլեմները: 1 1
2.1 Ինքնակարգավորումը, սոցիալական նորմերի յուրացումը և դրա հետ կապված դժվարությունները: 1 1
3. Նախադպրոցական տարիքի /3-6տ. / երեխայի անձի զարգացումը և դժվարությունները: 1 1
3.1 Խաղը՝ որպես առաջատար գործունեության  տեսակ: Խաղային հմտությունները  և մեծահասակների հետ  հուզական  կապը նախադպրոցական տարիքում/: 1 1
3.2 Երեք տարեկանի ճգնաժամը՝ որպես անձի զարգացման կարևոր փուլ: 1 1
3.3 Դպրոցական ուսուցման հոգեբանական պատրաստվածություն` պայմանները, ուղիները: 1 1
3 Փուլ          Առաջին բուժօգնություն: Ռեժիմ: Սննդակարգ:

 

8 8
1. Մանկական օրգանիզմի զարգացումը, անատոմոֆիզիոլոգիական առանձահատկությունները:

Նորմալ և անհաս նորածիններ

2
2. Նորածինների և մանկական հասակի երեխաների հիվանդություններ 2
Բուժօգնության ցուցաբերման պրակտիկ հմտությունների ցուցադրում “վիրակապ, հոգնա, ստամոքսի լվացում, ջերմության կարգավորում, արհեստական շնչառություն” 4
3. Սննդակարգ. նորածինների սնուցում, հավելյալ սննդատեսակների ավելացում, քաշի ստուգում 1 1
4.  Օրվա ռեժիմ-ռեժիմի ճիշտ կազմակերպում <քուն, սնունդ, խաղ>. 1 1
5. Հիգիենիկ միջոցառումներ 2
-պորտի մշակում-աչքերի մշակում-մաշկի խմանք-լոգանքներ-մերսում 2
4 Փուլ          Ժամանակակից հոգեբանական տեխնիկաների և հնարքների կիրառումը երեխայի զարգացման և դաստիարակության հարցում: Պրակտիկում

 

4 12
1. Խաղի դերը երեխայի զարգացման համար: Խաղերի տեսակները: 2
2. Մանր շարժումները զարգացնող խաղեր 2
3. Իմացական գործընթացները զարգացնող խաղեր և վարժություններ /ուշադրություն, հիշողություն, մտածողություն, երևակայություն/ 1 3
4. Նկարչությունը, ծեփն ու ապլիկացիան որպես երեխայի զարգացման միջոց 4
5. Հեքիաթների հոգեբանական նշանակությունը: Հեքիաթներ պատմելու արվեստը: 1 3
Ընդամենը   64 ժամ

Դայակների մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

ՕՐԱԿԱՐԳ

1 Փուլ

Դայակի տեղն ու դերը ընտանիքում, պարտականություններն ու իրավունքները, մասնագիտական էթիկան

Վարող` հ.գ.թ. Մարիա Թևոսյան

Առաջին օր
17.00-17.15 Մասնակիցների գրանցում, ծանոթություն
17.15-19.30 Դայակ հասկացությունը և գործունեության առանձնահատկությունները: Դայակի էթիկական կոդեքսը: Դայակի մասնագիտական որակները և պարտականությունները:

Դայակի մուտքը ընտանիք, վստահության մթնոլորտի ստեղծում:

Երկրորդ օր
13.00-15.15 Ինքնաներկայացման հմտությունների ձևավորումը: Առաջին տպավորության նշանակությունը:

Աշխատանքային գրաֆիկի կազմում, ընտանիքի հետ փոխազդեցության կանոնները:

Երեխայի հետ հարաբերությունների հաստատում,  հուզական կապվածություն և բաժանում:

15.15-15.30 Սուրճի ընդմիջում
15.30-17.45 Փոխազդեցության առանձնահատկությունները և դրա կազմակերպումը տարբեր խառնվածքի երեխաների հետ:

Գործատուի ընտանիքում հոգեբանական հարմարավետության պահպանման անհրաժեշտ պայմանները:

Երրորդ օր
13.00-15.15 Սերը և խանդը ընտանեկան հարաբերություններում (քույր-եղբայր, ծնող-երեխա, ծնող-դայակ հարաբերություններում)

Ընտանիքում աշխատանքի ընթացքում ծագող հիմնական դժվարությունները և դրանց հաղթահարման հնարավորությունները:

15.15-15.30 Սուրճի ընդմիջում
15.30-18.15 Կոնֆլիկտային իրավիճակներում հակազդման տեսակները:

Համագործակցության հմտությունների ձևավորում: Ոչ կոնֆլիկտայի վարքի կանոնները:

18.15-18.30 Առաջին փուլի ամփոփում, հետադարձ կապ

Առաջին օր` երեք ակադեմիական ժամ

Երկրորդ օր` վեց ակադեմիական ժամ

Երրորդ օր` յոթ ակադեմիական ժամ

Ընդամենը` 16 ակադեմիական ժամ

2 սուրճի ընդմիջում

ՕՐԱԿԱՐԳ

2 Փուլ

Երեխայի հոգեբանություն: Մեծանում և զարգանում ենք /0-ից-3տ./  և /3-ից-6 տ./

Վարող` հ.գ.թ., պրոֆեսոր Ռուբեն Պողոսյան

Առաջին օր
17.00-17.15 Մասնակիցների գրանցում, ծանոթություն
17.15-19.30 Հոգեկանի զարգացման նախադրյալները  մանկիկային շրջանում/նորածնությունից մինչև 1տ. հասակը/: Մայր-երեխա փոխկապակցվածությունը և փոխներգործությունը: 2-4 ամս. Մանկիկային շրջանում հուզավիճակների ճանաչում:
Երկրորդ օր
13.00-15.15 Սոցիալ- հուզական կապերի ստեղծում  մանկիկային շրջանում: 7-12 ամս. վախը մորից  բաժանվելու  հետևանքով: Վաղ մանկության տարիքում /1-3տ./ երեխայի հոգեկանի զարգացումը, նորագոյացությունները, պրոբլեմները:
15.15-15.30 Սուրճի ընդմիջում
15.30-17.45 Ինքնակարգավորումը, սոցիալական նորմերի յուրացումը և դրա հետ կապված դժվարությունները: Նախադպրոցական տարիքի /3-6տ. / երեխայի անձի զարգացումը:
Երրորդ օր
13.00-15.15 Նախադպրոցական տարիքի երեխայի  զարգացման դժվարությունները: Խաղը որպես առաջատար գործունեության  տեսակ: Խաղային հմտությունները  և մեծահասակների հետ  հուզական  կապը նախադպրոցական տարիքում:
15.15-15.30 Սուրճի ընդմիջում
15.30-18.15 Երեք տարեկանի ճգնաճամը որպես անձի զարգացման կարևոր փուլ:   Դպրոցական ուսուցման հոգեբանական պատրաստվածություն` պայմանները, ուղիները:
18.15-18.30 Երկրորդ փուլի ամփոփում, հետադարձ կապ

3 Փուլ

Առաջին բուժօգնություն: Ռեժիմ: Սննդակարգ:

Վարող` Գայանե Գուսիկյան

Առաջին օր
17.00-17.15 Մասնակիցների գրանցում, ծանոթություն
17.15-20.15 -մանկական օրգանիզմի զարգացումը, անատոմոֆիզիոլոգիական առանձահատկությունները

-նորմալ և անհաս նորածիններ

-նորածինների և մանկական հասակի երեխաների հիվանդություններ

Երկրորդ օր
13.00-16.00 -բուժօգնության ցուցաբերման պրակտիկ հմտությունների ցուցադրում “վիրակապ, հոգնա, ստամոքսի լվացում, ջերմության կարգավորում, արհեստական շնչառություն”
16.00-16.15 Սուրճի ընդմիջում
16.15-17.45 Սննդակարգ-նորածինների սնուցում-հավելյալ սննդատեսակների ավելացում-քաշի ստուգում
Երրորդ օր
13.00-16.00 Օրվա ռեժիմ-ռեժիմի ճիշտ կազմակերպում <քուն, սնունդ, խաղ>.

Հիգիենիկ միջոցառումներ

16.00-16.15 Սուրճի ընդմիջում
16.15-18.15 -պորտի մշակում-աչքերի մշակում-մաշկի խմանք-լոգանքներ-մերսում
18.15-18.30 Երրորդ փուլի ամփոփում, հետադարձ կապ

ՕՐԱԿԱՐԳ

4 Փուլ

Ժամանակակից հոգեբանական տեխնիկաների և հնարքների կիրառումը երեխայի զարգացման և դաստիարակության հարցում: Պրակտիկում

Վարող` Նելլի Զարգարյան

Առաջին օր
17.00-17.15 Մասնակիցների գրանցում, ծանոթություն
17.15-20.15 Խաղի դերը երեխայի զարգացման համար: Խաղերի տեսակները: Մանր շարժումները զարգացնող խաղեր:
Երկրորդ օր
13.00-16.00 Իմացական գործընթացները զարգացնող խաղեր և վարժություններ /ուշադրություն, հիշողություն, մտածողություն, երևակայություն/
16.00-16.15 Սուրճի ընդմիջում
16.15-17.45 Նկարչությունը որպես երեխայի զարգացման միջոց
Երրորդ օր
13.00-16.00 Հեքիաթների հոգեբանական նշանակությունը: Հեքիաթներ պատմելու արվեստը:
16.00-16.15 Սուրճի ընդմիջում
16.15-18.15 Ծեփն ու ապլիկացիան որպես երեխայի զարգացման միջոց
18.15-18.30 Չորրորդ փուլի ամփոփում, հետադարձ կապ
20

Թողնել մեկնաբանություն