ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Պայմանավորված այցելուի խնդրի բնույթով և նրա սպասումներով, ինչպես նաև հոգեբան/հոգեթերապևտի տեսական ուղղվածությամբ՝ հոգեբանական խորհրդատվության նպատակները կարող են տարբեր լինել, սակայն ընդհանրացնելով, կարելի է թվարկել հետևյալը՝

  • Նպաստել այցելուի անձնային աճին, ներքին ռեսուրսների բացահայտմանը, ներուժի զարգացմանը,
  • Օգնել այցելուին՝ հասկանալու իր խնդրի իրական պատճառները, ձեռք բերել հուզական հավասարակշռություն, մշակել խնդրի լուծման արդյունավետ տարբերակներ,
  • Զարգացնել դժվարությունների հաղթահարման հմտություններ, կյանքի մարտահրավերներին դիմակայելու և փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողություն,
  • Բարելավել այցելուի հաղորդակցման, շփման հմտությունները, միջանձնային դրական փոխհարաբերությունների հաստատման և կոնֆլիկտների կառուցողական լուծման կարողությունը,
  • Նպաստել այցելուի հոգեբանական բարդույթների, վախերի հաղթահարմանը, բարձրացնել սթրեսադիմացկունությունը՝ ձեռք բերելով սթրեսի և հուզական վիճակների կառավարման, ինքնակազմակերպման և ինքնակարգավորման հմտություններ,
  • Ձեռք բերել կյանքի կարևոր որոշումներ ընդունելու և ինքնուրույն գործելակերպի մշակման կարողություն, ժամանակն ու էներգիան ճիշտ կառավարելու հմտություն,
  • Նպաստել այցելուի վարքի դրսևորումների փոփոխմանը, դարձնել դրանք առավել ճկուն և արդյունավետ,
  • Հաստատել սեփական անձի և միջավայրի հետ ներդաշնակություն, ձեռք բերել դրական ինքնազգացողություն և ինքնավստահություն, ձևավորել կյանքի հանդեպ առավել իրատեսական մոտեցում:
20