Մամուլի ասուլիս՝ նվիրված Հոգեկան առողջության համաշխարհային օրվան

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից կազմակերպված մամուլի ասուլիս` նվիրված Հոգեկան առողջության համաշխարհային օրվան: Հրավիրված բանախոսներն էին` հ.գ.թ., դոցենտ, կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը և հ.գ.թ., հոգեբան-խորհրդատու, քոուչ, կենտրոնի հոգեբան Տարաս Վավրիկը(Ուկրաինա):

Այս տարի Հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեմա էր ընտրվել «շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությունը: Լիլիթ Բաղդասարյանն անդրադարձավ շիզոֆրենիայով հիվանդ անձանց նկատմամաբ հասարակության վերաբերմունքի և հանրային խարանի հնարավոր հետևանքներին, ինչպես նաև հիվանդությունը կրող մարդկանց հոգեսոցիալական վերականգնման, նրանց հետ հոգեբանական աշխատանքների կարևորությանը:
Հոգեբան Տարաս Վավրիկը ներկայացրեց հիվանդության առումով խոցելի ռիսկային խմբերը, հիվանդության առաջացմանը նպաստող գործոնները`անդրադառնալով հոգեբանական կանխարգելիչ աշխատանքների ձևերին և մեթոդներին:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.