Հունիսի 1

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հայտարարում է միջոցառումների շարք՝ նվիրված երեխաներին և նրանց ծնողներին հուզող հարցերի քննարկմանն ու պարզաբանմանը:

Հունիսի 1-ին, ժամը 13.30, տեղի կունենա սեմինար-պարապմունք 5-6 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար՝ «ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ԴՊՐՈՑԻՆ» խորագրով:
Երեխան ավարտում է մանկապարտեզը և պատրաստվում է իր կյանքի ամենակարևոր քայլերից մեկին`դպրոցական դառնալուն: Ինչպե՞ս երեխային ճիշտ պատրաստել դպրոցին, ապահովել երեխայի հոգեբանական պատրաստվածությունը, հեշտացնել նրա ադապտացիան դպրոցին, խուսափել տարաբնույթ խնդիրներից, որոնք կարող են տեղ գտնել դպրոց հաճախելու առաջին շրջանում: Այս և նման հարցերին կպատասխանեն հոգեբանները, ովքեր կզինեն ծնողներին անհրաժեշտ տեղեկություններով, ինչպես նաև կգնահատեն երեխաների պատրաստվածությունը, երեխաների հետ կանցկացնեն հետաքրքիր խաղեր և վարժանքներ, կծանոթացնեն ծնողներին երեխաների պատրաստվածության առկա վիճակին և միասին կնախանշեն հետագա անելիքները:

Հունիսի 1-ին, ժամը 15.00, տեղի կունենա թրեյնինգային պարապմունք 7-10 տարեկան երեխաների համար՝ ուղղված ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ: Երեխաները կկարողանան ավելի լավ ճանաչել իրենց հնարավորությունները, հաղթահարել կաշկանդվածությունը՝ նոր, անծանոթ միջավայրում ներկայանալու և դրսևորվելու հետ կապված:

Այդ նույն ժամանակ ծնողների համար կանցկացվի սեմինար՝ «ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՏՈՒՄ» խորագրով, որը հնարավորություն կտա բարձրացնել և քննարկել ծնողներին հուզող հարցերը, ներթափանցել այդ տարիքի երեխաների ներաշխարհը, բացահայտել նրանց դժվարությունները և միասին ուղիներ մշակել դրանց հաղթահարման համար:

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է! Սիրով սպասում ենք Ձեզ:
Միջոցառումներին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով կամ գրել info@hogeban.am հասցեին։
Մեր հասցեն՝ Մաշտոցի 40:

20

Թողնել մեկնաբանություն