Ի՞նչ է սոմատիկ թերապիան
Սոմատիկ թերապիան հոգեթերապիայի ուղղություն է, որտեղ ուշադրության կենտրոնում ոչ միայն խոսքն է, այլ նաև մարմինը և նյարդային համակարգը։
Աշխատում ենք ոչ միայն պատմության հետ՝ «ինչ է տեղի ունեցել», այլ նաև՝
-
ինչ է տվյալ պահին տեղի ունենում մարմնում,
-
ինչպիսին է շնչառությունը,
-
որտեղ է լարվածությունը,
-
ինչ է ակտիվանում կոնկրետ իրավիճակներում,
-
ինչպես է նյարդային համակարգը արձագանքում
Սոմատիկ մոտեցման շրջանակում մարմինը դիտարկվում է որպես փորձառություն և հիշողություն կրող համակարգ։ Շատ փորձառություններ պահպանվում են ոչ միայն ճանաչողական մակարդակում, այլև ֆիզիոլոգիական արձագանքների ձևով։
Ինչի՞ հետ է աշխատում սոմատիկ թերապիան
- քրոնիկ լարվածություն
- անհանգստություն, խուճապային գրոհներ
- հուզական այրում (burnout)
- սթրես
- սահմանների պահպանման դժվարություններ
- մարմնի հետ կապի վերականգնում
- հարաբերություններում կրկնվող սցենարներ
- տրավմատիկ փորձառություններ
Սա ամբողջական ցանկ չէ։ Եթե ձեր հարցը այստեղ նշված չէ, կարող եք գրել անձնական հաղորդագրությամբ։
Ինչպե՞ս է կազմակերպվում աշխատանքը
Սեսիաները կառուցվում են երկխոսության հիման վրա, սակայն պարբերաբար ուշադրություն ենք դարձնում մարմնական զգացողություններին և նյարդային համակարգի արձագանքներին։
Աշխատանքի ընթացքում կարող եմ առաջարկել՝
- դանդաղեցնել ընթացքը,
- կանգ առնել և նկատել ներկա փորձառությունը,
- նկատել շնչառությունը,
- ուսումնասիրել առաջացած զգացողությունը,
Մենք խորանում ենք այնքան, որքան այցելուի նյարդային համակարգը պատրաստ է դիմակայել։ Եթե պատրաստակամությունը կամ ռեսուրսը բավարար չէ, առաջնահերթ աշխատում ենք կայունացման և ներքին ռեսուրսների ձևավորման վրա։
Կարևոր է հասկանալ, որ
Սոմատիկ թերապիան «արագ արդյունքի» մեթոդ չէ։
Այն գործընթաց է, որի ընթացքում մարդը աստիճանաբար սովորում է՝
- ճանաչել իր ֆիզիոլոգիական և հուզական արձագանքները,
- տարբերել ակտիվացումը և կիրառել կարգավորում,
- վերականգնել մարմնի հետ անվտանգ կապը, ապրել ոչ թե մշտական լարվածության, այլ ընտրության և ինքնակարգավորման դիրքից։
Նյութի հեղինակ՝ սոմատիկ թերապևտ Հասմիկ Թանգյան