ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԻՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
“ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ”
թրեյնինգ
Մեր օրերում դպրոցի հոգեբանի գործառույթը ընդլայնել է իր նշանակությունը դպրոցներում, մեծացել է արհեստավարժ, ժամանակակից մոտեցումներով զինված մասնագետների պահանջարկը, որը գիտակցվում է թե դպրոցի ղեկավարության, թե ծնողների և աշակերտների կողմից:
Թրեյնինգը բազմաթիվ անգամ ապացուցել է իր օգտակարությունը դպրոցում աշխատող հոգեբանների համար, ովքեր վերապատրաստվել են և արդյունավետ իրականացնում են իրենց գործունեությունը դպրոցներում:
Վերապատրաստում անցնող խմբի մասնակիցները խմբի ղեկավարի ուղեկցությամբ այցելում են դպրոցներ և գործնականում կիրառում իրենց գիտելիքները, կատարելագործում հմտությունները պրակտիկ դաշտում:
Աշխատանքային փորձի ամփոփումը և ժամանակակից դպրոցի մարտահրավերները ուղղորդեցին ծրագրի վերանայմանն ու կատարելագործմանը՝ ներառելով հոգեբանի մասնագիտական և անձնային պատրաստության նոր եզրեր:
Թրեյնինգի նպատակն է դպրոցի հոգեբանի աշխատանքի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորումը:
Թրեյնինգի մասնակիցներ` հոգեբաններ, մանկավարժներ, ինչպես նաև նշված մասնագիտացումը ստացող մագիստրատուրայի ուսանողներ:
Կիրառվող տեխնիկաներ`ազատ դասախոսություն, փաստաթղթերի կազմում, ծրագրերի կազմում, քննարկում, վարժանք, դերային խաղ, դեպքերի վերլուծություն, հոգեբանական ախտորոշման մեթոդների կիրառում,վերլուծություն, հոգեբանական եզրակացության պատրաստում:
Թրեյնինգի ծրագիր
Հոգեբանը դպրոցում՝ պաշտոնի համապատասխանությունը, ֆունկցիաները, դերը, գործունեության կազմակերպումը:
- Մասնակիցները կծանոթանան դպրոցի հոգեբանի պրոֆեսիոգրամմայի և փսիխոգրամմայի բաղադրիչներին, հոգեբանի գործունեության նպատակներին, խնդիրներին, կաբինետի կահավորմանը ներկայացվող պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերին;
- Կտիրապետեն տարեկան պլան կազմելու, մատյանը վարելու, հաշվետվություն ներկայացնելու հմտություններին:
- Կկարողանան բացահայտել և զարգացնել մասնագիտության համար անհրաժեշտ որակները և հմտությունները:
Հոգեբանի գործունեության տեսակները դպրոցում
- Մասնակիցները կծանոթանան հոգեբանի գործունեության և մոտեցման առանձնահատկություններին աշակերտների, ծնողների և մանկավարժների հետ աշխատանքում:
- Պատկերացում կկազմեն դպրոցում հոգեբանական ախտորոշման, կորեկցիոն-զարգացնող, լուսավորչական աշխատանքի, հոգեբանական կանխարգելման, խորհրդատվության, ինչպես նաև դպրոցում ուսումնական ու կազմակերպչական գործընթացի ուղեկցության մասին:
- Կծանոթանան դպրոցում հոգեբանի աշխատանքի տարբեր տեսակների իրականացման դժվարություններին, կմշակեն դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու, մասնագիտական որոշումներ կայացնելու հմտություններ:
Հոգեբանական ախտորոշման կազմակերպումն ու իրականացումը կրտսեր, միջին և ավագ դպրոցում
- Մասնակիցները կծանոթանան տարբեր տարիքի երեխաների, միջանձնային փոխհարաբերությունների, խմբերի և մանկավարժների մասնագիտական որակների հոգեբանական ախտորոշման առանձնահատկություններին;
- Պատկերացում կկազմեն դպրոցական ուսուցման տարբեր փուլերում և դպրոցի գործունեության տարբեր օղակներում ծագող խնդիրների, դրանց բացահայտման և գնահատման մեթոդների մասին;
- Կտիրապետեն ախտորոշման անցկացման փուլերի կազմակերպմանը;
- Կտիրապետեն մեթոդների ընտրության և կիրառման, արդյունքների մշակման հմտություններին:
Դպրոցի հոգեբանի կորեկցիոն–զարգացնող աշխատանքի բովանդակությունը:
- Մասնակիցները կծանոթանան դպրոցի հոգեբանի կորեկցիոն-զարգացնող աշխատանքի տեսակներին` դասախոսություն, սեմինարներ, վարժանքներ, խաղեր, հոգեբանական թրեյնինգ, դպրոցում բացահայտված տարբեր խնդիրների կորեկցիայի համար անհրաժեշտ մեթոդներին;
- Կտիրապետեն դպրոցում սեմինարների և դասախոսությունների անցկացման տեխնոլոգիային;
- Կտիրապետեն զարգացնող և կորեկցիոն վարժանքների և խաղերի անցկացման հմտություններին:
- Կկարողանան կազմել սեմինար-պարապմունքի, դասախոսության պլան, թրենինգի ծրագիր, ընտրել համապատասխան թեմաներ, մեթոդներ, վարժանքներ առաջադրված նպատակին հասնելու համար:
Հոգեբանական պրոֆիլակտիկան և խորհրդատվությունը դպրոցում
- Մասնակիցները կծանոթանան դպրոցում լուսավորչական աշխատանքի, հոգեբանական թեմատիկ զրույցների, հոգեբանական խորհրդատվության առանձնահատկություններին, մանկավարժների, ծնողների և աշակերտների կողմից հոգեբանին դիմելու հնարավոր պատճառներին;
- Կտիրապետեն այցելուի վերաբերյալ սոցիալ-հոգեբանական տեղեկատվության հավաքագրման և ընդհանրացման մեթոդներին;
- Կտիրապետեն առաջնային կոնսուլտացիայի անցկացման համար անհրաժեշտ հիմնական հմտություններին:
Թրեյնինգի հեղինակ և վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:
Թրեյնինգը հնարավոր է նաև անցկացնել օնլայն ձևաչափով։
Թրեյնինգի տևողությունը` 32 ակադեմիական ժամ, 16 հանդիպում` 90 րոպե տևողությամբ:
Արժեքը՝ 118․000 դրամ։
Խմբում մասնակիցների քանակը՝ 6-10
Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հոգեբանական առաջին օգնություն թրեյնինգը կանցկացվի ռուսերեն լեզվով
Թրենինգի անցկացումը կառուցված է այնպես, որպեսզի հնագույն հոգևոր արժեքներն ու պրակտիկաները միահյուսվեն ժամանակակից գիտական և հոգեբանական մտեցումների հետ։
մեր հայրենակից, բժիշկ, հոգեթերապևտ, Էրիքսոնյան հիպնոսի և վարքաբանական թերապիայի մասնագետ Արթուր Մխիթարյանը Հայաստանում է և իրեն հատուկ պատրաստակամությամբ, Հայաստանի հոգեբանների համար, արդեն առկա ֆորմատով կանցկացնի վարպետության դաս «Հիպնոսի կիրառումը հոգեթերապիայում» թեմայով։
Թրեյնինգի նպատակն է աջակցել համընդհանուր ներառական կրթության ոլորտում աշխատող հոգեբաններին՝ ձեռք բերելու և զարգացնելու իրենց աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հմտություններ
Դեռահասների ծնողներին սիրով առաջարկում ենք մասնակցել ծնողավարության սեմինարին
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել ինքնաընկալման, ինքնակառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
«ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» թրեյնինգի նպատակն է միջանձնային հարաբերություններում ինքնավստահ վարքի կարողությունների և հմտությունների ձևավորումը:
Հոգեդրաման հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության մեթոդ է, որի հիմնական սկզբունքն է խաղարկել իրական կամ երևակայական կյանքի իրադարձություններ՝ “այստեղ և հիմա”:
Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ուրույն բնութագրիչներ, կարիքներ և խնդիրներ: Մենք առաջարկում ենք կազմակերպության առանձնահատուկ հայցի և առաջադրված խնդիրների հիման վրա կառուցած թրեյնինգների անհատական ծրագրի փաթեթի կազմում:
Թրեյնինգի նպատակն է օգնել սկսնակ կամ երկար ժամանակ մասնագիտությունը չուսումնասիրած անձանց` զարգացնել և հարստացնել մասնագիտական հմտությունները, ծանոթացնել ժամանակակից խաղերին, վարժություներին նպաստել դրանց գործնականում կիրառելու կարողության զարգացմանը:
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները կհմտանան հաղորդակցման միջոցների արդյունավետ կիրառման, ծանոթություն հաստատելու, ինքնաներկայացման, ելույթ ունենալու, վստահություն և համակրանք շահելու, հոգետեխնիկաների կիրառման, համոզելու, հոգեբանական ներազդման միջոցների կիրառման, հաղորդակցման ընթացքում նոր հնարավորությունների բացահայտման, հարաբերություններում պրոբլեմային իրավիճակների վերլուծության և հաղթահարման հարցերում:
"Տրամադրության խանգարումներ. հոգեբանական ասպեկտ" սեմինարի ընթացքում կներկայացվեն տրամադրության (աֆեկտիվ) խանգարումների տեսակները, այն դեպքերը, երբ տվյալ հոգեվիճակը վատթարացնում է կյանքի որակը և մեծացնում սուիցիդալ ռիսկը:
Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել իրենց հոգեբանական և ֆիզիկական առողջությունը և աշխատունակությունը կյանքի դժվար պայմաններում: Թրեյնինգի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ներքին վիճակի հավասարակշռության վերականգնման մեթոդներին և կբացահայտեն կենսագործունեության տարբեր պայմաններում սեփական անձի պոտենցիալ հնարավորությունները:
Մասնակիցները կուսումնասիրեն կոնֆլիկտի առաջացման, զարգացման գործոնները, կվերլուծեն կոնֆլիկտային իրավիճակները, որի արդյունքում կկատարվի կոնֆլիկտային իրավիճակում արդյունավետ վարքի մոդելավորում, կուսումնասիրեն այն անձնային գործոնները, որոնք նպաստում են կոնֆլիկտների առաջացմանը կամ հաղթահարմանը, հոգեբանական մեթոդների միջոցով կուսումնասիրեն սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, հոգեբանական խաղերի ու վարժանքների միջոցով ձեռք կբերեն կոնֆլիկտների կառավարման փորձ:
Թրեյնինգը բաղկացած է թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից: Թրեյնինգի ընթացքում` դասախոսություն, դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մեթոդական գրականության տրամադրում: