ՍԹՐԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՍԹՐԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել իրենց հոգեբանական և ֆիզիկական առողջությունը և աշխատունակությունը կյանքի դժվար պայմաններում:

Թրեյնինգի նպատակն է` մասնակիցների ինքնավերահսկողության  և ինքնակառավարման հմտությունների կատարելագործումը,  անձի հոգեֆիզիոլոգիական վիճակի հետազոտման և գնահատման, սեփական հոգեբանական և ֆիզիկական վիճակի բարելավմանն ուղղված հմտությունների զարգացումը:

Թրեյնինգի արդյունքում  մասնակիցները կտիրապետեն ներքին վիճակի հավասարակշռության վերականգնման մեթոդներին և կբացահայտեն կենսագործունեության տարբեր պայմաններում սեփական անձի պոտենցիալ հնարավորությունները:

Կիրառվող մեթոդները` քննարկում, սեփական փորձի վերլուծություն, հոգեբանական վարժություններ, խաղեր, թեստեր, աշխատանք փոքր խմբերով և զույգերով:

Թրեյնինգի բովանդակությունը

  • Սթրեսի այբուբենը: Սթրեսի էությունը, նշանները, հետևանքները, սթրեսորների տեսակները, վերահսկելի և անվերահսկելի սթրեսորներ, հաղթահարման ուղիները:
  • Սթրեսի չափումը, ինչի՞ց է կախված սթրեսը` սթրեսածին իրավիճակներ և անձնային գործոն: Սթրեսակայունություն:
  • Սթրեսածին իրավիճակի առանձնահատկությունները, գնահատումը և սթրեսածին գործոնի կառավարումը: Իրավիճակի վերլուծության ալգորիթմ:
  • Անձի հոգեվիճակների կառավարում: Ինքնաճանաչում, ինքնակառավարման հմտությունների մարզում:
  • Ինքնավերականգնում: Սթրեսակայունության բարձրացման մեթոդներն ու միջոցները:
  • Սթրեսի հուզական դրսևորումների կառավարում: Շնչառական և մկանային ռելաքսացիոն մեթոդներ: Վիզուալիզացիա, կոգնիտիվ մոտեցում, ուշադրության կառավարում, ստեղծագործական մոտեցում: Աուտոգեն մարզում:
  • Գործունեության կազմակերպումը և արդյունավետության պահպանումը սթրեսային իրավիճակներում:

Թրեյնինգի մասնակիցները` իրենց ֆիզիկական և հոգեկան առողջությամբ մտահոգ բոլոր անձինք:

Թրեյնինգի հեղինակ և վարող` հ.գ.թ., «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Թրեյնինգի տևողությունը` 10  հանդիպում, շաբաթական 2 անգամ, 2 ժամ, ընդամենը` 20 ժամ:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.