Դեռահասների ծնողներին սիրով առաջարկում ենք մասնակցել ծնողավարության սեմինարին, որտեղ կծանոթանաք՝
- Ո՞վ է դեռահասը
- Դեռահասության փուլերը
- Ինչո՞վ է տարբերվում դեռահասության տարիքը
- Ֆիզիոլոգիական փոփոխություններ
- Ինչպե՞ս ծնողը հասկանա, որ երեխան դժվար դեռահաս է
- Ի՞նչպիսի հոգեբանական խնդիրներ կարող են լինել դեռահասության տարիքում
- Դեռահասության ճգնաժամ
- Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել դեռահասության խնդիրները հաղթահարելու համար
Սեմինարի տևողությունը՝ 2 ժամ
Սեմինարը կվարի հոգեբան Նաիրա Հարոյանը
Արժեքը՝ 5000 դրամ
Գրանցման համար անցեք հղումով՝ https://forms.gle/FFL5Aia79iRpGC7HA
Հոգեբանական առաջին օգնություն թրեյնինգը կանցկացվի ռուսերեն լեզվով
Թրենինգի անցկացումը կառուցված է այնպես, որպեսզի հնագույն հոգևոր արժեքներն ու պրակտիկաները միահյուսվեն ժամանակակից գիտական և հոգեբանական մտեցումների հետ։
մեր հայրենակից, բժիշկ, հոգեթերապևտ, Էրիքսոնյան հիպնոսի և վարքաբանական թերապիայի մասնագետ Արթուր Մխիթարյանը Հայաստանում է և իրեն հատուկ պատրաստակամությամբ, Հայաստանի հոգեբանների համար, արդեն առկա ֆորմատով կանցկացնի վարպետության դաս «Հիպնոսի կիրառումը հոգեթերապիայում» թեմայով։
Թրեյնինգի նպատակն է աջակցել համընդհանուր ներառական կրթության ոլորտում աշխատող հոգեբաններին՝ ձեռք բերելու և զարգացնելու իրենց աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հմտություններ
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել ինքնաընկալման, ինքնակառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
Թրեյնինգը բազմաթիվ անգամ ապացուցել է իր օգտակարությունը դպրոցում աշխատող հոգեբանների համար, ովքեր վերապատրաստվել են և արդյունավետ իրականացնում են իրենց գործունեությունը դպրոցներում:
«ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» թրեյնինգի նպատակն է միջանձնային հարաբերություններում ինքնավստահ վարքի կարողությունների և հմտությունների ձևավորումը:
Հոգեդրաման հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության մեթոդ է, որի հիմնական սկզբունքն է խաղարկել իրական կամ երևակայական կյանքի իրադարձություններ՝ “այստեղ և հիմա”:
Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ուրույն բնութագրիչներ, կարիքներ և խնդիրներ: Մենք առաջարկում ենք կազմակերպության առանձնահատուկ հայցի և առաջադրված խնդիրների հիման վրա կառուցած թրեյնինգների անհատական ծրագրի փաթեթի կազմում:
Թրեյնինգի նպատակն է օգնել սկսնակ կամ երկար ժամանակ մասնագիտությունը չուսումնասիրած անձանց` զարգացնել և հարստացնել մասնագիտական հմտությունները, ծանոթացնել ժամանակակից խաղերին, վարժություներին նպաստել դրանց գործնականում կիրառելու կարողության զարգացմանը:
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները կհմտանան հաղորդակցման միջոցների արդյունավետ կիրառման, ծանոթություն հաստատելու, ինքնաներկայացման, ելույթ ունենալու, վստահություն և համակրանք շահելու, հոգետեխնիկաների կիրառման, համոզելու, հոգեբանական ներազդման միջոցների կիրառման, հաղորդակցման ընթացքում նոր հնարավորությունների բացահայտման, հարաբերություններում պրոբլեմային իրավիճակների վերլուծության և հաղթահարման հարցերում:
"Տրամադրության խանգարումներ. հոգեբանական ասպեկտ" սեմինարի ընթացքում կներկայացվեն տրամադրության (աֆեկտիվ) խանգարումների տեսակները, այն դեպքերը, երբ տվյալ հոգեվիճակը վատթարացնում է կյանքի որակը և մեծացնում սուիցիդալ ռիսկը:
Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել իրենց հոգեբանական և ֆիզիկական առողջությունը և աշխատունակությունը կյանքի դժվար պայմաններում: Թրեյնինգի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ներքին վիճակի հավասարակշռության վերականգնման մեթոդներին և կբացահայտեն կենսագործունեության տարբեր պայմաններում սեփական անձի պոտենցիալ հնարավորությունները:
Մասնակիցները կուսումնասիրեն կոնֆլիկտի առաջացման, զարգացման գործոնները, կվերլուծեն կոնֆլիկտային իրավիճակները, որի արդյունքում կկատարվի կոնֆլիկտային իրավիճակում արդյունավետ վարքի մոդելավորում, կուսումնասիրեն այն անձնային գործոնները, որոնք նպաստում են կոնֆլիկտների առաջացմանը կամ հաղթահարմանը, հոգեբանական մեթոդների միջոցով կուսումնասիրեն սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, հոգեբանական խաղերի ու վարժանքների միջոցով ձեռք կբերեն կոնֆլիկտների կառավարման փորձ:
Թրեյնինգը բաղկացած է թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից: Թրեյնինգի ընթացքում` դասախոսություն, դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մեթոդական գրականության տրամադրում: