Անվճար սեմինար. հոգեբանական նոր ուղղություն՝ EFT (Ի ԷՖ ԹԻ)

Անվճար սեմինար. հոգեբանական նոր ուղղություն՝ EFT (Ի ԷՖ ԹԻ)

Սիրելի՛ հոգեբաններ և ուսանողներ,

Եթե ցանկանում եք արդիական և արդյունավետ մոտեցում բացահայտել հոգեկան առողջության պահպանման գործում, ուրեմն այս նորությունը Ձեզ համար է

🎯 Ի՞նչ է ներառված սեմինարում

1. Նոր թերապևտիկ ուղղություն
Ներկայացնում ենք EFT (Ի ԷՖ ԹԻ) թերապևտիկ ուղղությունը։
2. Ի՞նչ է EFT (Emotion-Focused Therapy):
Կհասկանաք, թե ինչպես է աշխատում EFT-ն և որն է դրա ազդեցությունը հոգեկան առողջության վրա:
3. Ի՞նչով է տարբերվում EFT-ն այլ մոտեցումներից
EFT-ի առանձնահատկություններն ու մոտեցումները՝ համեմատությամբ այլ հոգեբանական ուղղությունների հետ: Ինչո՞ւ է անհրաժեշտ աշխատել այս ուղղությամբ։
4. Դարձեք առաջին EFT թերապևտներից Հայաստանում
Կհասկանաք, թե ինչպես կարող եք այս թերապևտիկ մեթոդը կիրառել ձեր պրակտիկայում:

💡 Սեմինարը վարում է՝

«Այգ»- ի հոգեբան, Հայաստանում EFT-ի միակ որակավորված թերապևտ, EFT Armenia-ի հիմնադիր Թալին Միրզախանյանը, ով կկիսվի իր փորձով և մեթոդների կիրառման խորությամբ:

👥 Օգտագործեք հնարավորությունը, բացահայտեք նոր հնարավորություններ:

📩 Գրանցման համար՝ անցեք հղումով https://forms.gle/TYaPNiYyDGSaK2Ve8

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.