Մասնագիտական կողմնորոշում դպրոցականների համար. Հանդիպում Երևանի թիվ 4 հիմնական դպրոցում

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը շարունակում է աջակցել դպրոցականներին ապագա ուղու ընտրության հարցում: Այս անգամ կենտրոնի մասնագետները հյուրընկալվել են Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ 9-րդ դասարանի աշակերտների համար անցկացնելով մասնագիտական կողմնորոշման թեմայով ճանաչողական հանդիպում:

Հանդիպումը վարել է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինեսսա Համբարձումյանը։

Ինչո՞ւ է կարևոր մասնագիտական կողմնորոշումը դեռահասների համար

Մասնագիտության ճիշտ ընտրությունը յուրաքանչյուր դեռահասի կյանքի կարևորագույն որոշումներից է: Այս հանդիպումը ծառայել է որպես  ուղեցույց՝ ուղղորդելով  դպրոցականներին կողմնորոշվել մասնագիտությունների լայն աշխարհում, խուսափել տարածված սխալներից և սովորել նկատել սեփական հետաքրքրություններն ու հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեմաները.

  • Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը և ինչպես այն կիրառել:

  • Ինչո՞ւ է կարևոր նախապես և գիտակցված մոտենալ համապատասխան մասնագիտության ընտրությանը:

  • Որո՞նք են մասնագիտություն ընտրելիս ամենահաճախ հանդիպող սխալները:

  • Ինչի՞ն է պետք հատուկ ուշադրություն դարձնել մասնագիտություն ընտրելիս:

  • Ինչպե՞ս են անձնական հետաքրքրություններն ու կարողություններն ազդում հաջողված մասնագիտական ընտրության վրա:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մոտեցումը

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը կարևորում է մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նմանատիպ ճանաչողական հանդիպումները: Նման նախաձեռնությունները նպաստում են դպրոցականների շրջանում տեղեկացված, ինքնավստահ և գիտակից մոտեցման ձևավորմանը՝ հիմք դնելով նրանց ապագա հաջողակ կարիերայի համար:

Հետաքրքրված եք մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությամբ կամ ցանկանում եք նմանատիպ հանդիպում կազմակերպել ձեր դպրոցում: Կապ հաստատեք մեզ հետ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի պաշտոնական կայքի միջոցով:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.