Մասնագիտական կողմնորոշում դպրոցականների համար. Հանդիպում Երևանի թիվ 4 հիմնական դպրոցում
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը շարունակում է աջակցել դպրոցականներին ապագա ուղու ընտրության հարցում: Այս անգամ կենտրոնի մասնագետները հյուրընկալվել են Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ 9-րդ դասարանի աշակերտների համար անցկացնելով մասնագիտական կողմնորոշման թեմայով ճանաչողական հանդիպում:
Հանդիպումը վարել է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինեսսա Համբարձումյանը։
Ինչո՞ւ է կարևոր մասնագիտական կողմնորոշումը դեռահասների համար
Մասնագիտության ճիշտ ընտրությունը յուրաքանչյուր դեռահասի կյանքի կարևորագույն որոշումներից է: Այս հանդիպումը ծառայել է որպես ուղեցույց՝ ուղղորդելով դպրոցականներին կողմնորոշվել մասնագիտությունների լայն աշխարհում, խուսափել տարածված սխալներից և սովորել նկատել սեփական հետաքրքրություններն ու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեմաները.
-
Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը և ինչպես այն կիրառել:
-
Ինչո՞ւ է կարևոր նախապես և գիտակցված մոտենալ համապատասխան մասնագիտության ընտրությանը:
-
Որո՞նք են մասնագիտություն ընտրելիս ամենահաճախ հանդիպող սխալները:
-
Ինչի՞ն է պետք հատուկ ուշադրություն դարձնել մասնագիտություն ընտրելիս:
-
Ինչպե՞ս են անձնական հետաքրքրություններն ու կարողություններն ազդում հաջողված մասնագիտական ընտրության վրա:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մոտեցումը
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը կարևորում է մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նմանատիպ ճանաչողական հանդիպումները: Նման նախաձեռնությունները նպաստում են դպրոցականների շրջանում տեղեկացված, ինքնավստահ և գիտակից մոտեցման ձևավորմանը՝ հիմք դնելով նրանց ապագա հաջողակ կարիերայի համար:
Հետաքրքրված եք մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությամբ կամ ցանկանում եք նմանատիպ հանդիպում կազմակերպել ձեր դպրոցում: Կապ հաստատեք մեզ հետ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի պաշտոնական կայքի միջոցով: