Մասնագիտական կողմնորոշում դեռահասներին եվ չափահասներին


Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկն է: Այդ քայլով է պայմանավորված հետագա մասնագիտական կյանքի հաջողությունը, աշխատավայրում  լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացումը: Կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն՝ նշանակում է ընտրել այնպիսի մասնագիտություն,  որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակություններին, հետաքրքրություններին և անձնային առանձնահատկություններին:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն առաջարկում է մասնագիտական կողմնորոշման համալիր ծառայություններ, որոնք օգնում են գտնել այն ոլորտը, որտեղ Ձեր անձնային որակներն ու ընդունակությունները կիրացվեն լավագույնս: 

Մասնագիտական կողմնորոշում բոլորի համար. դպրոցականից մինչեվ փորձառու մասնագետ

Բոլորը,  իրենց կյանքի որոշակի փուլում բախվում են մասնագիտական կողմնորոշման և սեփական ուղին ընտրելու խնդրին:

Դեռահասների համար

այս հարցերը հնչում են որպես կարևոր մարտահրավերներ. «Որտե՞ղ շարունակել կրթությունը» և «Ինչպե՞ս կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն», «Ընտրել թրենդայի՞ն, բարձր վարձատրվող, թե՞ ինձ հոգեհարազատ մասնագիտություն» :

Մեծահասակների համար խնդիրը փոքր-ինչ այլ է.

նրանք ձգտում են վերահաստատել իրենց կատարած ընտրության ճշմարտացիությունը կամ, անհրաժեշտության դեպքում, վերամասնագիտանալ՝ գտնելով ավելի հետաքրքիր ու հեռանկարային ոլորտ:

Երբ դիմել մեզ՝

  • Դուք դեռահաս եք կամ շրջանավարտ և դժվարանում եք կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
  • Ունեք մասնագիտություն, բայց փնտրում եք նեղ մասնագիտացման նոր ուղղություններ:

Ցանկանում եք ստանալ երկրորդ կրթություն կամ արմատապես փոխել գործունեության ոլորտը:

Ծառայության ձեվաչափերը

Մենք մշակել ենք մի քանի ուղղություններ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուրին գտնել իրեն հարմար տարբերակը.

Անհատական խորհրդատվություն

  • Այս ձևաչափը նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են առավել անձնավորված մոտեցում:
  • Պրոֆեսիանս մեթոդ (Մեկօրյա անհատական). Արագ և արդյունավետ հոգեբանական թեստավորում՝ մասնագիտական տիպի և հիմնական հակումների բացահայտման համար:
  • Երկու հանդիպում՝ համալիր վերլուծությամբ. Ներառում է թեստավորում և հաջորդող խորհրդատվություն, որի ընթացքում հոգեբանը ներկայացնում է արդյունքների մանրամասն մեկնաբանությունը, գրավոր վերլուծություն։
  • Անհատական 4-օրյա կուրս.

 Խմբային ինտերակտիվ ծրագրեր

  • Խմբային հանդիպումները հնարավորություն են տալիս սովորել հասակակիցների հետ փոխազդեցության միջոցով:
  • 5-օրյա խմբային դասընթաց. Ինտենսիվ ուսումնական ծրագիր, որտեղ դեռահասները ծանոթանում են մասնագիտությունների աշխարհին և բացահայտում են իրենց հետաքրքրությունները, արժեքները և ուժեղ կողմերը (առանց անհատական վերլուծության):
  • Ինքնաճանաչման խաղ-գործիքներ (Մեկօրյա խմբային). դեռահասները անկաշկանդ միջավայրում իրենց մասնագիտական ուղի ստեղծելու առաջին քայլերը կանեն։ Խաղը օգնում է ձևավորել ներքին պատրաստակամություն՝ ինքնուրույն և գիտակցված ընտրելու մասնագիտական զարգացման ուղիները։

Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը Ձեր մասնագիտական աճի և արդյունավետության երաշխիքն է:


«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում մասնագիտական կողմնորոշման ծառայությունը իրականացնում են հետևյալ մասնագետները՝

Ինեսսա Համբարձումյան մասնագիտական կողմնորոշման մասնագետ
Ինգա Մուկուչյան  Ինեսսա Համբարձումյան

Մասնագետի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ:  Գրանցման տարբերակներն են՝

Աշխատանքային օրեր` երկուշաբթիից շաբաթ, ժամը`10:00 – 21:00-ն 

Ոչ աշխատանքային` կիրակի