Լույս է տեսել Ռուբեն Պողոսյանի գիրքը

«Հոգեբանական խորհրդատվության մեթոդաբանական և գործնական ասպեկտները (երկխոսություններում)» գիրքը նախատեսված է հոգեբանության ֆակուլտետների ուսանողների, մագիստրոսների, ինչպես նաև գործնական հոգեբանների համար:

Մամուլի ասուլիս`«Հետարձակուրդային համախտանիշ» թեմայով

Օգոստոսի 22-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Հետարձակուրդային համախտանիշ» թեմայով: Հրավիրված բանախոսն էր «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեֆիզիոլոգ Աննա Ստեփանյանը:

Հունիսի 1-ը «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ»-ում

Հունիսի 1-ին «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ»-ում տեղի ունեցավ տոնական հանդիպում փոքրիկների և նրանց ծնողների հետ: «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ»-ի մասնագետներ՝ հոգեբան Ինգա Մուկուչյանը և արտ-թերապևտ Դիանա Գալստյանը երեխաների հետ կիրառեցին նկարչաթերապիայի, պարաթերապիայի և երաժշտաթերապիայի մի շարք մեթոդիկաներ, ինչպես նաև կազմակերպեցին տարբեր զարգացնող և զվարճալի խաղեր:

Դասախոսություններ «Հանուն ամուր ընտանիքի» ծրագրի շրջանակներում

Մարտի 5-13-ը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբաններ Արշակ Գասպարյանը, Մարիա Թևոսյանը, Ինգա Մուկուչյանը և Անուշ Նիկոլյանը, «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հրավերով, դասախոսություններ անցկացրեցին ՀՄԽ-ի կողմից իրականացվող «Հանուն ամուր ընտանիքի» ծրագրի շրջանակներում:

Ուսանողական այց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն

Դեկտեմբերի 16-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում հյուրընկալվեցին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի «Սուրդոմանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն և հոգեբանություն» բաժինների 1-ին կուրսի ուսանողները:

Մամուլի ասուլիս՝ նվիրված Հոգեկան առողջության համաշխարհային օրվան

Այս տարի Հոգեկան առողջության օրվա թեմա է ընտրվել «շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությունը: Բանախոս Լիլիթ Բաղդասարյանն անդրադարձավ շիզոֆրենիայով հիվանդ անձանց նկատմամաբ հասարակության վերաբերմունքի և հանրային խարանի հնարավոր հետևանքներին, ինչպես նաև հիվանդությունը կրող մարդկանց հոգեսոցիալական վերականգնման, նրանց հետ հոգեբանական աշխատանքների կարևորությանը: