“BIO-FEEDBACK” ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔԸ

  1. Հոգեֆիզիոլոգիական վիճակի և հոգեհուզական լարվածության ախտորոշում – 2.000-4.000 դրամ` ըստ ֆիզիոլոգիական ցուցանիշների: Կուրսի ավարտին ախտորոշումն իրականացվում է անվճար:

Ախտորոշիչ թրենինգները կիրառվում են այցելուի ընդհանուր վիճակի գնահատման, գանգատների հստակեցման և հիմնական թրենինգի տեսակը ընտրելու նպատակով։ Այս խմբի թրենինգները կիրառվում են նաև բուժման կուրսի ավարտին՝ գնահատելու թերապիայի արդյունավետությունը։ Հակացուցումներ չկան։

  1. Ջերմաստիճանային, էլեկտրամկանագրական, շնչառական, սրտի ռիթմի կարգավորման, սթրեսակայունության բարձրացման թրենինգներ (ըստ 1 ֆիզիոլոգիական ցուցանիշի) -5.000 դրամ/այցելություն

Ջերմաստիճանային թրենինգները կիրառվում են ծայրամասային անոթների արյան շրջանառության խանգարումների, Ռեյնոյի համախտանիշի, հիպերտոնիկ հիվանդության, լարվածության գլխացավերի, հիպո/հիպերթերմիայով ուղեկցվող նևրոտիկ և նևրոզանման խանգարումների դեպքում։

Հակացուցումներ. Սուր վարակիչ հիվանդություններ, քրոնիկական ինֆեկցիաներ, տեղային բորբոքային գործընթացներ։

էլեկտրամկանագրական թրենինգները կիրառվում են դիրքը պահպանող մկանների ցածր տոնուսի, մկանների բարձր տոնուսով պայմանավորված ապահամաձայնեցված շարժումների, այլ բնույթի շարժման խանգարումների, ողնուղեղի պարանոցային և կրծքային շրջանների խանգարումների, քրոնիկական բրոնխաթոքային խանգարումների՝ մասնավորապես բրոնխիալ ասթմայի (սեղանաձև մկանների հիպերակտիվության դեպքում), լարվածության գլխացավերի, հոգեհուզական լարվածության և տարբեր բնույթի ցավային համախտանիշների դեպքում։

Հակացուցումներ. Սուր վարակիչ հիվանդություններ, ներքին օրգանների և հենաշարժիչ ապարատի հիվանդությունների սուր փուլ, մաշկի վնասվածքներ էլեկտրոդների տեղադրման շրջանում։

Շնչառական թրենինգներ. Կիրառվում են շնչառական ցիկլի խանգարումներով ուղեկցվող (հիպո- կամ հիպերվենտիլյացիոն համախտանիշներ) վիճակների դեպքում, այդ թվում՝ շնչառական համակարգի քրոնիկական օբստրուկտիվ ախտահարման, բրոնխիալ ասթմայի, վեգետո-անոթային դիստոնիայի համախտանիշի, նևրոտիկ և նևրոզանման խանգարումների դեպքում։

Հակացուցումներ. սիրտանոթային և շնչառական համակարգերի օրգանական ախտահարումներ, առաջնային թթվաալկալիական հավասարակշռության ոչ շնչառական խանգարում։

Սրտի ռիթմի կարգավորման թրենինգներ. Կիրառվում են նյարդային համակարգի գործառնական վիճակի կարգավորման համար, հիպերտոնիկ հիվանդության, նյարդաշրջանառական դիստոնիայի, զարկերակային հիպերտենզիայի, ծայրամասային անգիոսպազմերի, հոգեհուզական գերլարվածության, վեգետատիվ հավասարակշռության շեղումներով համակցված սթրեսային ռեակցիաների և այլնի դեպքերում։

Հակացուցումներ. սիրտանոթային խանգարումների սուր փուլ (սրտամկանի կաթված (ինֆարկտ), միոկարդիտ և այլն), որոշ թրենինգների համար՝ առիթմիաներ, սրտի հաղորդչական համակարգի պաթոլոգիա կամ պարոքսիզմալ տախիկարդիայի նոպա, սինուսային տախիկարդիա։ Սրտի ռիթմի արհեստական կարգավորման սարքի առկայության դեպքում թրենինգների անցկացումն անհնար է։

Սթրեսակայունության բարձրացման թրենինգներ. Կիրառվում են սթրեսածին ազդանշանների նկատմամբ հուզական լարվածության և վեգետատիվ դրսևորումների արտահայտվածության նվազեցման նպատակով։

Հակացուցումներ. սուր պսիխոտիկ վիճակներ, նյարդավարակներ և գլխուղեղի այլ օրգանական վնասվածքներ, գլխի վնասվածքների նևրոզանման հետևանքներ։

  1. Ջերմաստիճանա-մկանագրական, շնչառա-մկանագրական, շնչառական-սրտի ռիթմի կարգավորման թրենինգներ (ըստ 2 ֆիզիոլոգիական ցուցանիշի) – 7,500 դրամ/այցելություն

Ջերմասիճանա-մկանագրական թրենինգներ. Կիրառվում են ծայրամասային անոթների արյան շրջանառության խանգարումների, ծայրամասային անգիոսպազմերի՝ Ռեյնոյի համախտանիշի, հիպերտոնիկ հիվանդության սկզբնական փուլերի, վեգետո-անոթային դիստոնիայի համախտանիշի, զարկերակային հիպերտենզիայի, հետսթրեսային խանգարումների, լարվածության գլխացավերի, նևրոտիկ և նևրոզանման խանգարումների, արտահայտված տագնապի և այլնի դեպքում։

Հակացուցումներ. Սուր վարակիչ հիվանդություններ, քրոնիկական ինֆեկցիաներ, տեղային բորբոքային գործընթացներ, ներքին օրգանների և հենաշարժիչ ապարատի հիվանդությունների սուր փուլ, մաշկի վնասվածքներ էլեկտրոդների տեղադրման շրջանում։

Շնչառական-մկանագրական թրենինգներ. Կիրառվում են վեգետո-անոթային դիստոնիայի տարբեր ձևերի, շնչառական համակարգի քրոնիկական օբստրուկտիվ ախտահարման, բրոնխիալ ասթմայի, սրտի ռիթմի գործառնական խանգարումների, լարվածության գլխացավերի, միգրենի, նևրոտիկ և նևրոզանման խանգարումների դեպքում։

Հակացուցումներ. Շնչառության փոփոխություններով դրդվող գլխուղեղի ջղաձգական ակտիվություն, թոքաբորբեր, բրոնխիտներ, թոքերի օբստրուկտիվ հիվանդություն, երկփեղկ փականի պրոլապս։

Շնչառական-սրտի ռիթմի կարգավորման թրենինգներ. Կիրառվում են հետսթրեսային խանգարումների, հոգեհուզական լարվածության դեպքերում, ինչպես նաև շնչառական, սիրտանոթային և նյարդային համակարգերի որոշ հիվանդությունների դեպքում։

Հակացուցումներ. սիրտանոթային խանգարումների սուր փուլ (սրտամկանի կաթված (ինֆարկտ), միոկարդիտ և այլն)։ Սրտի ռիթմի արհեստական կարգավորման սարքի առկայության դեպքում թրենինգների անցկացումն անհնար է։

  1. Էլեկտրաուղեղագրական թրենինգներ -10.000 դրամ/այցելություն

ԷՈՒԳ թրենինգները կիրառվում են խորը ռելաքսացիայի հասնելու հմտությունների ձևավորման, հիշողության և ստեղծագործական ընդունակությունների զարգացման, սթրեսակայունության բարձրացման, հիպերակտիվության, ուշադրության դեֆիցիտի համախտանիշի, տարբեր սահմանային նյարդահոգեկան խանգարումների դեպքերում, հետինսուլտային շրջանում մտավոր և շարժողական գործառույթների լավացման նպատակով։ Այս խմբի թրենինգները նաև կիրառվում են տագնապայնության և ընկճախտային դրսևորումների նվազեցման համար։

Հակացուցումներ. թրենինգի նկատմամբ անհատական հակազդում, ԷՈՒԳ հակացուցումներ։

  1. Քնի կարգավորման թրենինգ (ըստ 3 ֆիզիոլոգիական ցուցանիշի) -15.000 դրամ/այցելություն

Հակացուցումներ. թրենինգի նկատմամբ անհատական հակազդում, ԷՈՒԳ հակացուցումներ։

  1. Ցավային համախտանիշի հաղթահարման թրենինգ (ըստ 4 ֆիզիոլոգիական ցուցանիշի) -20. 000 դրամ/այցելություն

Ցավային համախտանիշի հաղթահարման թրենինգները կիրառվում են մկանային երկարատև լարվածությամբ պայմանավորված ցավերի հաղթահարման համար, այդ թվում՝ լարվածության գլխացավեր, օստեոխոնդրոզի սրված փուլի ցավեր, մի շարք վիսցեռալ ցավեր։

Հակացուցումներ. թրենինգի նկատմամբ անհատական հակազդում, ԷՈՒԳ հակացուցումներ։

20