Նյարդամկանային ռելաքսացիա

 «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում գործում է ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ՌԵԼԱՔՍԱՑԻԱՅԻ ծառայություն, որն իրականացվում է հանրահայտ Nuga Best  ընկերության սարքավորումների միջոցով։

Նոր սերնդի այս սարքավորումների ֆունկցիոնալ բաղադրիչը տուրմանային կերամիկան է, որի արձակած ինֆրակարմիր երկարալիք ճառագայթները խորը ներթափանցում են մարդու օրգանիզմ՝   բարելավելով օրգանիզմի նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, նյարդային համակարգի աշխատանքը, բոլոր օրգան-համակարգերի կենսագործունեությունը։

Տուրմանային կերամիկայի թերապևտիկ ազդեցությունը տարածվում է ամբողջ օրգանիզմով մեկ՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մարդու օրգանիզմը, որպես մեկ ընդհանուր համակարգ, վերականգնվի՝ օգտագործելով իր բոլոր ներքին հնարավորություններն ու ռեսուրսները։

Այս սարքավորումները բազմամյա հետազոտությունների արդյունք են, որոնց նպատակն է եղել նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մեկտեղել ավանդական բժշկությանը վաղուց հայտնի մեթոդները՝ հնարավորություն տալով մարդուն ԱՌԱՆՑ ԴԵՂՈՐԱՅՔԻ վերականգնել օրգանիզմի անխափան աշխատանքը։

Վաղուց ի վեր հայտնի են մերսման, կետային մերսման, ողնաշարի ուղղման, ինչպես նաև բիոլոգիապես ակտիվ կետերի կետային այրման (70˚C) դրական ներգործությունը  օրգանիզմի վրա։  Դրանց մեկտեղումը՝ տուրմանային կերամիկայի կիրառմամբ, մեր օրերում դարձել է առողջական մի շարք խնդիրների լուծման ժամանակակից և աշխարհում արդեն լայն տարածում ունեցող մեթոդ։

ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ՌԵԼԱՔՍԱՑԻԱՅԻ  ծառայությունը հնարավորություն է տալիս մեծ արդյունավետությամբ իրականացնել մի շարք կանխարգելիչ և վերականգնող միջոցառումներ` ցուցված լինելով հետևյալ խնդիրների  համար.

  • սիրտ-անոթային խնդիրներ
  • հենաշարժական ապարատի՝ ողնաշարի հետ կապված խնդիրներ
  • աղեստամոքսային համակարգի խնդիրներ
  •  նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ
  • վերարտադրողական օրգանների հետ կապված խնդիրներ
  • օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկում
  • մկանային ցավեր
  • ֆիզիկական գերհոգնածություն
  • սթրեսային իրավիճակներ
  • ավելորդ քաշ
  • մաշկային խնդիրներ

Այս սարքավորումների հակացուցումներն են՝ հղիությունը, դաշտանային ցիկլը, ուռուցքային հիվանդությունները, հետվիրահատական շրջանը (մինչև 6 ամիս), մեծ գրիժաները, անոթային խնդիրները, իմպլանտների առկայությունը (մինչև 2 տարի), ինսուլտը և ինֆարկտը (մինչև 1 ամիս)։

ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ՌԵԼԱՔՍԱՑԻԱՅԻ  ծառայությունից կարող են օգտվել թե  մեծահասակները, և թե երեխաները։

Յուրաքանչյուր պրոցեդուրայի տևողությունը 30-40 րոպե է։

Այցերի քանակը պայմանավորված է այցելուի ընդհանուր վիճակով, ախտանիշների ծանրության աստիճանով՝ սկսած 20 այցից։

Մեկ այցի արժեքը՝ 3.000 դրամ։

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ՌԵԼԱՔՍԱՑԻԱՅԻ  ծառայությունն իրականացնում է Ռուզաննա Մակյանը։

Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ:  Գրանցման տարբերակներն են՝

  • զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14;
  • ներկայացնել գրանցման հայտ www.hogeban.am կայքի  «Գրանցվել խորհրդատվության» բաժնում;
  • գրել նամակ  info@hogeban.am էլ.հասցեին;
  • այցելել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն: Հասցե՝ Մաշտոցի 40:

20