Հոդվածներ

Ի՞նչ է նեյրոլեզվաբանական ծրագրավորումը

ՆԼԾ նպատակն է մարդկանց տալ վարքի ավելի շատ տարբերակներ: Ինչ-որ բաներ անելու համար միայն մեկ ձևին տիրապետելը առհասարակ ընտրության բացակայություն է: Երբեմն այդ ձևը կաշխատի, երբեմն` ոչ, այնպես որ, միշտ կլինեն իրավիճակներ, որոնք դուք ի վիճակի չեք լինի հաղթահարել:

Ինչպե՞ս ընտրել հոգեբան

Շատերը հարցնում են՝ «Ինչպե՞ս ընտրել հոգեբան», կամ «Ուզում եմ դիմել հոգեբանի, չգիտեմ ինչի՞ց սկսել», «Ինչպե՞ս իմանամ, որ հոգեբանն է լավ, որը վատ» և այլն: Հոգեբան ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ փաստերին…

Արտ-թերապիան որպես ստեղծագործական որոնում

Յուրաքանչյուր մարդ յուրովի է պատասխանում իր առջև ծառացած հավերժական հարցերին. «Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ես, ի՞նչ է աշխարհը, որում ապրում եմ ես»: Ստեղծագործությունը այն ուղին է, որտեղ փնտրում են այդ հարցերի պատասխանները: Արարման պահի ապրումները տալիս են ուժ` խոչընդոտները հաղթահարելու, ներքին ու արտաքին կոնֆլիկտները լուծելու համար:

Ռուբեն Պողոսյան. «Ջազն օգնում է ազատվել սթրեսից»

«Հանգստյան օրերը սթրեսածին են: Այն օրերին, երբ մարդը զբաղված չի, սթրեսի է ենթարկվում: Ըստ Ֆրանսիայում անցկացված հետազոտության՝ կիրակի օրերին ինքնասպանությունները շատանում են: Սա խոսում է այն մասին, որ սթրեսը դատարկության հետեւանք է, երբ մարդը չգիտի՝ ինչ անել»:

Հոգեկանի ուսումնասիրության մեթոդների հարցի շուրջ

Այսօր մոռացության է մատնվել հոգեբանության մեջ մի մեթոդ, որն անցյալ դարում մեծ համբավ ուներ: Ժամանակին այն առաջադրել էր բուլղարացի գրականագետ, հոգեբան Օրնաուդովը: Այդ մեթոդը կոչվում էր «Կենսագրական տվյալների և արխիվային փաստաթղթերի հոգեբանական վերլուծության մեթոդ», «էպիստոլյար» նյութերի վերլուծություն:

Ինչպիսին են մարդիկ, ովքեր հմայում են մեզ

Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին: Ինչպե՞ս է պատահում, որ մենք տեղի ենք տալիս՝ առանց դիմադրության, չհասկանալով, թե ինչպես: ժամանակակից աշխարհում ոչինչ չի տալիս ավելի մեծ ուժ, քան թովիչ, հմայիչ, հրապուրիչ լինելու կարողությունը:

Ինչպես ասել երեխային «ՉԻ ԿԱՐԵԼԻ»

Եթե ամեն անգամ, երբ «չի կարելի» ենք ասում երեխային, մի հսկայական զանգ հնչեր, մենք այդ աղմուկին չէինք դիմանա։ Այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ արտասանում ենք այդ արտահայտությունը, մեր երեխաների ականջներում այն հնչում է որպես խլացնող զանգահարություն: Արդյոք հնարավո՞ր է դիմանալ դրան։