«ԳԵՇՏԱԼՏ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» դասընթաց

«Գեշտալտ թերապիայի հիմունքները» տեսագործնական դասընթաց է, որի ընթացքում ձեռք են բերվում տեսական հոգեբանական գիտելիքներ, ձևավորվում են հոգեթերապևտի համար անհրաժեշտ պրակտիկ հմտություններ և ունակություններ:

«ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թրեյնինգ

Թրեյնինգի խնդիրներն են՝ համոզման հմտությունների զարգացում, հօգուտ սեփական դիրքորոշման փաստարկների որոնման հմտության զարգացում, մարդկանց նկատմամբ ճիշտ մոտեցման ընտրության հմտության զարգացում, հաղորդակցման գործընթացում ինտոնացիայի կարևորության ընդգծում, ոչ վերբալ հաղորդակցման հմտությունների զարգացում, հաղորդակցման արդյունավետ միջոցների ուսուցում:

«ՄԱՆԿԱՆ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգ

ՆՊԱՏԱԿԸ՝  մանկան թերապևտիկ հմտությունների ձևավորում և զարգացում, թերապևտիկ վարժությունների և տեխնիկաների ուսուցում, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն երեխաների հետ հոգեբանական թերապևտիկ աշխատանքի կարողություններ և հմտություններ:

«ԴԱՏԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թրեյնինգ

ՆՊԱՏԱԿԸ՝ դատահոգեբանական փորձաքննության հմտությունների ձևավորում և զարգացում, փորձագիտական հմտությունների ուսուցում, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն դատաքննչական գործընթացում հոգեբանական փորձաքննություններ անցկացնելու հմտություններ, գործնական գիտելիքներ ու կարողություններ: