«ԱՆՁՆԱՅԻՆ ԱՃ» թրեյնինգ

Թրեյնինգի նպատակն է՝ նպաստել մասնակիցների անձնային ներուժի բացահայտմանն ու զարգացմանը՝ ստեղծելով անձնային աճի համար նպաստավոր պայմաններ:
Թրեյնինգի խնդիրներն են՝

. Ինքնաբացահայտում և ինքնաճանաչում
. Ազատ և անկաշկանդ ինքնադրսևորում
. Ինքնավստահության բարձրացում
. Ստեղծագործական մոտեցման զարգացում
. Պրոբլեմների արդյունավետ լուծում
. Ներքին արգելքների և բարդույթների հաղթահարում
. Նոր հնարավորությունների բացահայտում և զարգացում

Թրեյնինգի նպատակին հասնելու և խնդիրներն իրագործելու համար կիրառվում են ժամանակակից հոգեթերապիայի տարբեր ուղղությունների մոտեցումներ և միջոցներ:
Թրեյնինգն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են անձնային վերափոխումների, սեփական արդյունավետության բարձրացման հարցերով: Թրեյնինգը նպաստում է նաև հոգեբանների, մանկավարժների, բժիշկների, դերասանների, ռեժիսորների և հարակից մասնագետների մասնագիտական որակների զարգացմանը:

Թրեյնինգը վարում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, հ․գ․թ․ Մարիա Թևոսյանը։
Թրեյնինգի տևողությունը՝ 2 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպումը՝ 4 ժամ:
Թրեյնինգի արժեքը` անհատական հայտը 15 000 դրամ, խմբային հայտերի դեպքում` 60 000 դրամ (խումբը)։
Դասընթացի մասնակիցներին կտրվեն վկայականներ։
Շտապեք գրանցվել, տեղերը սահամանափակ են։
Գրանցման հեռախոսահամարներ՝ 093 35 74 44
010 58 18 14, 096 58 18 14, 077 58 18 14
Հասցե՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 41/11