Կորպորատիվ սեմինարների փաթեթ

Կորպորատիվ սեմինարների փաթեթ

Աշխատանքի բարձր արդյունավետություն ապահովելու համար շատ կարևոր են աշխատողների հոգեվիճակը,  շփման հմտություններն ու արդյունավետ հարաբերությունների հաստատումը, սթրեսակայունությունն ու հուզական գրագիտությունը: «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, հոգեբանության ոլորտում 17 տարվա փորձառությամբ ներկայացնում է կորպորատիվ սեմինարների փաթեթ՝ ուղղված աշխատակազմի արդյունավետ աշխատանքի բարելավմանը:

Մեզ հետ համագործակցելու առավելությունները՝

  • Գործնականմասի կարևորումն ու հագեցվածությունը հոգեբանական վարժանքներով ու դերային խաղերով, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին մոդելավորել իրական իրավիճակներ և ձեռք բերել իրական հմտություններ:
  • Իրավիճակներիվերլուծություն,ստեղծագործական մոտեցում, մասնակիցների փորձի կիրառում, կազմակերպության կարիքների գնահատում:
  • Անհատականմոտեցում և խորհուրդներ  յուրաքանչյուր մասնակցին:
  1. Սեմինար – քննարկում «Ինքնակարգավորման հիմունքներ» թեմայով

Թեմայի շրջանակներում քննարկվելու են հետևյալ  ենթաթեմաները․

  • Ընդհանուր պատկերացում սթրեսային իրավիճակներին արձագանքնման առանձնահատկություների վերաբերյալ։
  • Սթրեսի «դրական» և « բացասական» կողմերը։
  • Ինքնակարգավորման սկզբունքները։
  • Անձնական ճգնաժամային պլանի ստեղծում։

Տևողությունը՝ 3 ժամ

Մասնակիցների թիվը՝   մինչև 15 մասնակից

Արժեքը՝ 150․000 դրամ

  1. Սեմինար- քննարկում «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ»  թեմայով

Թեմայի շրջանակներում քննարկվելու են հետևյալ  ենթաթեմաները․

  • Հաղորդակցման տեսակները
  • Հաղորդակցման ոճերը
  • Արդյունավետ հաղորդակցման կանոներ
  • Խաղ վարժանքներ հաղորդակցման հմտություններ ձևավորելու նպատակով։

Տևողությունը՝ 3 ժամ

 Մասնակիցների թիվը՝   մինչև 15 մասնակից

  Արժեքը՝ 150․000 դրամ

  1. Սեմինար- քննարկում « Հուզական գրագիտություն» թեմայով
  • Հուզական գրագիտությունը և նրա դերը կոլեկտիվի ղեկավարման գործում։ «Հուզական գրագիտություն»  և «Հուզական ինտելլեկտ» և նրանց տարբերությունը։
  • Հույզերի բնութագիր․ հույզերի տեսակները և դրանց նշանակությունը։ Բազային հույզերի ազդեցությունը՝ մարդու ընկալման, արձագանքման և վարքի վրա։
  • Հույզերի գիտակցումն ու վերբալիզացիան՝ հուզական գրագիտության մաս։
  • Տրամադրություն, զգացմունքներ, հույզեր․ տարբերակում և բնույթ։
  • Վարժություններ և առաջարկություններ՝ ուղղված հուզական գրագիտության զարգացմանը։

Տևողությունը՝ 3 ժամ

Մասնակիցների թիվը՝   մինչև 15 մասնակից

Արժեքը՝ 150․000 դրամ

Սեմինարը կվարեն՝

Գոհար Լևոնյան Ինգա Մուկուչյան
← Услуги организациям

Warning: Undefined variable $aria_req in /home2/hogeban/public_html/wp-content/themes/hogeban_24/comments.php on line 60

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.