Тренинг на тему «Развитие навыков психолога, работающего в сфере всеобщего инклюзивного образования»

Тренинг на тему «Развитие навыков психолога, работающего в сфере всеобщего инклюзивного образования»

 Թրեյնինգի նպատակն է աջակցել համընդհանուր ներառական կրթության ոլորտում աշխատող հոգեբաններին՝ ձեռք բերելու և զարգացնելու իրենց աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հմտություններ:

 Թրեյնինգը բաղկացած է թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից:
 Տեսական մաս
• Համընդհանուր ներառական կրթության հիմնական գաղափարախոսությունների, առաքելությունների, արդիականության և նրա իրականացման անհրաժեշտության քննարկում (ՆԿ իրականացման օրենք, միջազգային չափանիշներ, պրոբլեմներ և այլն) – 2 ժամ:
• Հանդիպող հիմնական խնդիրների և դրանց առանձնահատկությունների մասին տեղեկատվություն – 2 ժամ:
 Գործնական մաս.
• Փաստաթղթերի (տարեկան պլան, հաշվետվություն, ԱՈՒՊ – ներ, ՄԱԾԱՊ-ներ, օրվա պլան, խմբային աշխատանքների անցկացման գրանցատետր, ծնողավարման գրանցատետր, ուսուցիչների հետ անցկացվող կլոր սեղանների գրանցատետր, աջակցման խմբի նիստերի նիստերի գրանցատետր) վարման համար անհրաժեշտ հմտությունների, կարողությունների մշակում, զարգացում, մարզում – 6 ժամ:
• Խաղերի, վարժությունների, իմացական ոլորտների զարգացմանը, հուզակամային ոլորտի խանգարումների հաղթահարմանը , վարքային խանգարումներին, ինտելեկտուալ զարգացմանն ուղղված մեթոդիկաների անցկացման համար անհրաժեշտ խմբային աշխատանքների իրականացում – 2 ժամ:
• Դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մշակում – 4 ժամ:
 Թրեյնինգի մասնակիցներ.
 աջակցման խմբի մասնագետներ` հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, սոց. մանկավարժներ, լոգոպեդներ, ուսուցչի օգնական
 համապատասխան ֆակուլտետներում սովորող ուսանողներ
 Թրեյնինգի տևողությունը՝ 16 ակադեմիական ժամ, 8 հանդիպում՝ յուրաքանչյուրը 90 րոպե:
 Թրեյնինգի հեղինակ և վարող՝ ներառական կրթության մասնագետ, մանկական հոգեբան Անի Սարգսյան։
 Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
 Մանրամասներին տեղեկանալու, թրեյնինգին գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 
Հասցե՝ Մաշտոցի 40 
Էլ.հասցե՝ Info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.