🗣 Աֆազիան ձևավորված խոսքի մասնակի կամ ամբողջական կորուստն է, որը պայմանավորված է գլխուղեղի օրգանական ախտահարումով:
👉 Աֆազիան սովորաբար առաջանում է մեծահասակների մոտ` իշեմիկ և հեմոռագիկ ինսուլտների, ուռուցքային հիվանդությունների, գանգուղեղային տրավմաների և մի շարք այլ հիվանդությունների հետևանքով։Աֆազիայի շտկման համար անհրաժեշտ է ցուցաբերել ինչպես բժշկական, այնպես էլ լոգոպեդական համակարգված միջամտություն։
✅ Խոսքի խանգարումը հնարավոր է հաղթահարել նաև օնլայն լոգոպեդական միջամտությամբ, սակայն մինչ առաջնային խորհրդատվությունը, ցանկալի է խնդրին լավատեղյակ անձը լոգոպեդի հետ հեռախոսազրույց ունենա՝ պարզելու աֆազիայի տեսակը, բարդության աստիճանը, քանի որմիայն կոնկրետ դեպքերում է հնարավոր օնլայն աշխատանքի միջոցով հաղթահարել խոսքի խանգարումը։
← Услуги логопеда

Warning: Undefined variable $aria_req in /home2/hogeban/public_html/wp-content/themes/hogeban_24/comments.php on line 60

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.