Խմբային սուպերվիզիա

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը,  իրականացվող հոգեբանական աջակցության խմբային աշխատանքների շրջանակներում գնահատելով մասնակիցների կարիքները՝ կազմակերպում է անվճար խմբային սուպերվիզիա,  որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել աշխատանքային դեպքեր, բարդ իրավիճակներ և հետագա աշխատանքում կողմնորոշվելու համար ստանալ մասնագիտական խորհրդատվություն։

Խմբային սուպերվիզիային կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ներգրավված են Արցախից բռնի տեղահանվածների հետ տարվող տարբեր աշխատանքներում՝ կամավորներ, աջակից մասնագետներ, սոցաշխատողներ, հոգեբաններ և այլք։

Սուպերվիզիան կվարի Հոգեբան, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, սուպերվիզոր, հ․գ․թ Մարիա Թևոսյանը

Խմբային սուպերվիզիան կանցկացվի «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում սույն թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 18։30-ին։

Մասնակցության համար անհրաժշետ է նախօրոք գրանցվել, գրանցվելու համար անցեք հղումով` https://forms.gle/XuX17q9AG2dgFf8g6

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.