Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկն է: Այդ քայլով է պայմանավորված հետագա մասնագիտական կյանքի հաջողությունը, աշխատավայրում լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացումը: Կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն՝ նշանակում է ընտրել այնպիսի մասնագիտություն, որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակություններին, հետաքրքրություններին և անձնային առանձնահատկություններին:
Ի հավելումն այդ ամենին՝ պետք է հաշվի առնել տվյալ մասնագիտության պահանջարկն ու առաջխաղացման, ինքնակատարելագործման հնարավորությունները: Մասնագիտության ընտրությունն առավել բարդ է դեռահասների համար, ովքեր չունեն բավարար փորձ և գիտելիքներ մասնագիտությունների աշխարհի մասին:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն առաջարկում
է մասնագիտական կողմնորոշման ծառայություն, որի մասնագետները հատուկ մշակված ծրագրով կբացահայտեն Ձեր ներքին ռեսուրսներն ու մասնագիտական տիպը՝ մատնանշելով այն ոլորտները, որտեղ Դուք կարող եք լիարժեք ինքնահաստատվել և հասնել մաքսիմալ վերելքների:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ՝
- Կանգնած են ապագա մասնագիտություն ընտրելու խնդրի առաջ (ավագ դպրոցի ընտրություն կատարող դպրոցականներ և դպրոցի շրջանավարտներ)
- Ունեն մասնագիտություն և ուզում են մասնագիտացում ընտրել
- Ուզում են ստանալ երկրորդ, լրացուցիչ կրթություն
- Մտածում են մասնագիտության և գործունեության ոլորտի փոփոխության մասին
Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- Թեստավորում և հոգեբանի խորհրդատվություն, որի արդյունքում բացահայտվում են անձի հետաքրքրությունների ոլորտը, ընդունակությունների զարգացման մակարդակը, անձնային առանձնահատկությունները, ինչպես նաև մասնագիտական տիպերը:
- Տեղեկատվության տրամադրում- Հետազոտվող անձը տեղեկություններ է ստանում իրեն առավելապես համապատասխանող մասնագիտությունների առանձնահատկությունների և հոգեֆիզիոլոգիական պահանջների մասին:
Մեր մասնագետները վերապատրաստում են անցել Մոսկվայի «Թեստավորման և զարգացման հումանիտար տեխնոլոգիաների» մասնագիտական կողմնորոշման մասնագետների կողմից և կիրառում են հատուկ մշակված «ՊՐՈՖԵՍԻԱՆՍ» մեթոդիկան:
ԱՄՓՈՓԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մասնագիտական կողմնորոշման գործընթացի ավարտին հետազոտվող անձը ստանում է՝
- Իր անհատական հոգեբանական դիմանկարը
- Սեփական հետաքրքրություններին, անձնային առանձնահատկություններին և ընդունակություններին առավելագույնս համապատասխանող մասնագիտությունների ցանկը
- Արդյունքների տեքստային (բովանդակային) մեկնաբանությունը` ըստ բոլոր ցուցանիշների:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը Ձեր մասնագիտական աճի և արդյունավետության երաշխիքն է:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում մասնագիտական կողմնորոշման ծառայությունը իրականացնում են հետևյալ մասնագետները՝
Ինգա Մուկուչյան |
Մասնագետի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ: Գրանցման տարբերակներն են՝
- զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14;
- ներկայացնել գրանցման հայտ www.hogeban.am կայքի «Գրանցվել խորհրդատվության» բաժնում;
- գրել նամակ info@hogeban.am էլ.հասցեին;
- այցելել «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն: Հասցե՝ Մաշտոցի 40:
Աշխատանքային օրեր` երկուշաբթիից շաբաթ, ժամը`10:00 – 21:00-ն
Ոչ աշխատանքային` կիրակի
Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ
Այս մեթոդիկայի շնորհիվ բացահայտվում են անձի մասնագիտական հակումներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև հետազոտվողը մանրամասն ինֆորմացիա է ստանում տարբեր մասնագիտությունների պահանջների, պայմանների և նպատակների մասին:
Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։