«Նորաձևություն, ոճ, հագուստ և հոգեբանություն» խորագրով սեմինար
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են պատմում ձեր հագուստը, ընտրած գույներն ու ոճը ձեր ներաշխարհի մասին։ Ի՞նչ ենք ցանկանում արտահայտել կամ թաքցնել մեր արտաքին կերպարի միջոցով։
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Նորաձևություն, ոճ, հագուստ և հոգեբանություն» ինտերակտիվ սեմինարին և բացահայտելու նորաձևության ու հոգեբանության խորքային կապը։
🎯 Սեմինարի ընթացքում կքննարկենք՝
-
Ոճը և հագուստը որպես ախտորոշիչ միջոց․ ինչպես է արտաքին տեսքն արտացոլում հոգեբանական վիճակը։
-
Ոճը և հագուստը որպես կորեկցիոն և քողարկիչ միջոց․ հագուստի թերապևտիկ նշանակությունը և ազդեցությունը ինքնազգացողության վրա։
-
Հոգեբանական ազդեցությունը շփման մեջ․ ինչպես է ոճն ազդում գործնական և անձնական հանդիպումների հաջողության վրա։
📅 Սեմինարի մանրամասները
-
🗣 Բանախոս՝ հոգեբան Անուշ Նիկոլյան
-
🗓 Ամսաթիվ՝ Նոյեմբերի 14, 2026 թ. (14.11.2026)
-
⏰ Ժամ՝ 18:30
-
📍 Վայր՝ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն (ք. Երևան, Մաշտոցի 40)
-
💰 Մասնակցության արժեքը՝ 5,000 դրամ
🔗 Ինչպե՞ս գրանցվել
Տեղերը սահմանափակ են։ Մասնակցությունն ապահովելու համար լրացրեք առցանց գրանցման հայտը՝ 👉 Գրանցման հղում՝ https://forms.gle/ZqVjhBM1UY2rZPKg9