Psyհարթակի հերթական հանդիպման թեման կախվածություններ էին

Psyհարթակը շարունակում է իր հանդիպումների շարքը՝ անդրադառնալով հասարակության համար կարևոր և արդիական հոգեբանական խնդիրների։ Հերթական քննարկումը նվիրված էր կախվածություններին, դրանց առաջացման մեխանիզմներին և հաղթահարման ուղիներին։

Հանդիպումը վարեց ընտանեկան հոգեբանության մասնագետ Փարիկ Բենլյանը, ով ունի կախվածություն ունեցող անձանց հետ աշխատանքի զգալի փորձ։

Քննարկված հիմնական հարցերը

Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել թեմայի հետևյալ շերտերը.

• Ի՞նչ է կախվածությունը և ինչպե՞ս է այն ազդում ուղեղի վրա
• Կախվածության և հոգեկան առողջության փոխկապակցվածությունը:
• Բուժման մոտեցումներն ու մարտահրավերները (ներառյալ Հայաստանի համատեքստը):
  • Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում՝ ուղեկցվելով ակտիվ հարց ու պատասխանով։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ թեմայի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և ներգրավվածության համար։

Հետևե՛ք մեր էջին՝ հաջորդ հանդիպումների մասին տեղեկանալու համար։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.