«Այգ»-ը մասնակցեց «Կրթություն և կարիերա EXPO 2022»-ին

Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը ապրիլի 27-29-ը իր արևոտ ու գիտելիքառատ մասնակցությամբ ջերմացրեց «Կրթություն և կարիերա կարիերա EXPO 2022»-ի մասնակիցներին և կազմակերպողներին։
Երեք ակտիվ և հագեցած օրերի ընթացքում կենտրոնի աշխատակիցները EXPO-ի մասնակիցներին ներկայացրին կենտրոնի գործունեությունը, մատուցվող ծառայությունները, այդ թվում նաև` հոգեբանների և հոգեբանությամբ հետաքրքվողների համար նախատեսված դասընթացները, թրեյնինգները, սեմինարները, սկսնակ մասնագետների և ուսանողների համար ստեղծված անվճար հարթակը` «հոգեբանական ակումբ»-ը, կենտրոնում աշխատանքի անցնելու հնարավորությունը։
Դպրոցահասակներին հատկապես հետաքրքրեց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը։ Նրանք մեծ ոգևորությամբ լրացրին մասնագիտական կողմնորշման մասնագետ Ինգա Մուկուչյանի կողմից տրամադրած թեստը, որով տեղեկացան, թե որ ոլորտներում կարող են հաջողություն գրանցել։
 «Այգ»-ի տաղավարի արևի`  մոտիվացնող մտքերի շողերից իրենց բաժինն էին ստանում բոլոր այցելուները։ Մասնակիցների սրատես աչքից չվրիպեց նաև «Փախե՛ք «հոգեբան»-ից, եթե…» խորագրով մեր ուղեցույցը։ EXPO-ի երկրորդ օրը մեր տաղավարը իր լույսով ու ջերմությամբ լցրեց կենտրոնի լոգոպեդ Լիաննա Ղազարյանի փոքրիկ հրաշքը։
 «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը շնորհակալություն է հայտնում «Կրթություն և կարիերա EXPO 2022» -ի կազմակերպողներին, ինչպես նաև այցելուներին՝ ցուցաբերած մեծ հետաքրքրության և ակտիվության համար:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.