Կախվածություն և հոգեկան առողջություն․ Psyհարթակ

Եթե երբևէ մտածել ես՝ ինչպես է կախվածությունն ազդում ուղեղի վրա կամ ինչպես օգնել մարդկանց հաղթահարել այդ բարդ ճանապարհը, ապա Psyհարթակի մեր հաջորդ թեման հաստատ կհետաքրքրի քեզ։

«Կախվածություն և հոգեկան առողջություն» թեմայով մեզ հետ կլինի մեր հյուր մասնագետը՝ Փարիկ Բենլյանը

📅 Ե՞րբ՝ 30․03․2026, ժամը՝ 19։00

🗣 Լեզուն՝ Անգլերեն (English)

Ծրագիր՝
 Ի՞նչ է կախվածությունը և ինչպե՞ս է այն ազդում ուղեղի վրա:
 Կախվածության և հոգեկան առողջության փոխկապակցվածությունը:
 Բուժման մոտեցումներն ու մարտահրավերները (ներառյալ Հայաստանի համատեքստը):

 Քննարկում և հարցուպատասխան 💬

Psyհարթակի մեր բանախոսի մասին՝
Փարիկ Բենլյանը «Ամուսնական և ընտանեկան թերապիայի» նորավարտ մասնագետ է (Marriage and Family Therapy)։ Մասնագիտացված է կախվածությունների բուժման և վերականգնողական ծրագրերի մշակման մեջ՝ ունենալով խորհրդատվական աշխատանքի փորձ, որը ներառում է ճգնաժամային միջամտություններ, ապացուցողական թերապևտիկ մեթոդների կիրառում և հոգեկան առողջության համապարփակ աջակցություն։
Փարիկը թերապիայի հիմքում դնում է էմպաթիան ու անկեղծ կապը՝ օգնելով մարդկանց դառնալ սեփական կյանքի ակտիվ մասնակիցը 🌱
«Իմ նպատակն է քայլել անհատների կողքին, երբ նրանք բացահայտում են իրենց ուժեղ կողմերը, առերեսվում իրենց դժվարություններին և դառնում սեփական կյանքի ակտիվ մասնակիցը: Ես երախտապարտ եմ այս ոլորտում շարունակական ուսուցման և աճի հնարավորության համար և հանձնառու եմ մնում իմ մասնագիտական ծառայությունը մատուցել մարդկանց»
💻 Հանդիպումը՝ առկա ձևաչափով
📍 Մասնակցությունն՝ անվճար է, գրանցումը՝ պարտադիր:

🔗 Գրանցվելու համար անցեք հղմամբ՝ https://forms.gle/sRFuiZtNq6pABMT8A

Վստահ ենք՝ մեզ սպասվում է մասնագիտական ու ներշնչող հանդիպում, որտեղ կկիսվենք գիտելիքներով և կընդլայնենք մեր պատկերացումները այս կարևոր թեմայի շուրջ ✨

🔍 Ի՞նչ է PSYհարթակը։
PSYհարթակը «Այգ» հոգեբանական կենտրոնի նախաձեռնությունն է՝ ստեղծված հոգեբանության ուսանողների և սկսնակ մասնագետների համար։
Այստեղ դու կարող ես՝
Ստանալ փորձառու մասնագետների աջակցություն
Զարգացնել մասնագիտական հմտություններդ
Կառուցել նոր կապեր ու համագործակցություններ 🤝

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.