Տրանսակտ վերլուծության հայկական ասոցիացիայի  հերթական նիստը տեղի ունեցավ մեր կենտրոնի հյուրընկալ հարկի տակ

Հոգեբանական  խորհրդատվություն,  հոգեթերապևտիկ աշխատանք իրականացնող հոգեբանների մասնագիտական կատարելագործման ամենաարդյունավետ և ամենահուսալի ճանապարհը   պրոֆեսիոնալ մասնագիտական  ասոցիացիաներին անդամակցումն  է և համառ ու հետևողական աշխատանքը։

Տարիներ շարունակ  «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի համար կադրերի դարբնոց են հանդիսացել  Հայկական հոգեվերլուծական  ասոցիացիան  և Տրանսակտ վերլուծության հայկական ասոցիացիան։   Բարձր որակավորում  ու հմտություններ ունեցող մասնագետների ձևավորման գործում կարևորելով  մասնագիտական ասոցացիաների դերը հպարտությամբ տեղեկացնում  ենք, որ  Տրանսակտ վերլուծության հայկական ասոցիացիայի  հերթական նիստը տեղի ունեցավ մեր կենտրոնի հյուրընկալ հարկի տակ։

Հայաստանում պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացման ուղիներից է երիտասարդ մասնագետների ՝ վերոնշյալ ասոցիացիաներին անդամակցելը,  որը կապահովի մասնագիտական պրոֆեսիոնալիզմ   և կայուն տեղ ԱՅԳ-ի համերաշխ ընտանիքում։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.