Տեղի ունեցավ ՌԵԼԱՔՍԱՑԻՈՆ հանդիպում

Դեկտեմբերի 9-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում գործող «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵՆ» իրականացրեց ՌԵԼԱՔՍԱՑԻՈՆ հանդիպում: Հանդիպումն անցկացվեց կենտրոնի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Ռելաքսացիոն հանդիպումները կենտրոնում անցկացվում են պարբերաբար: Դուք կարող եք մասնակցել մեկ անգամ կամ մասնակից լինել «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ»-ի շարունակական հանդիպումներին:

Ռելաքսացիոն հանդիպումների նպատակներն են`

. Լիցքաթափվել և ազատվել ավելորդ լարվածությունից
. Ձեռք բերել կոնտակտ սեփական ներաշխարհի և ապրումների հետ
. Բացահայտել և փորձարկել ներքին ստեղծագործական հնարավորությունները
. Գտնել ներդաշնակ կապ ներքին ապրումների և արտաքին աշխարհի հետ:

Ստեղծագործական մեթոդների (երաժշտություն, պար, նկարչություն, ավազախաղ, հոգեշարժողականություն) համակցումը՝ արտ-սինթեզ մեթոդը, թույլ է տալիս կենտրոնացնել և գործարկել անձի ապրումների, վարքի, մոտիվացման ողջ պոտենցիալը:
Օգտագործելով անհատի ստեղծագործական ռեսուրսները՝ այս մեթոդը նպաստում է բազմաթիվ կոնֆլիկտային ապրումների արտահայտմանն ու հույզերի կարգավորմանը՝ կատարելով ինչպես լիցքաթափող, այնպես և վերականգնող դեր: Ազատ էքսպերիմենտը մեր ներքին իրականության հետ, ստեղծագործական սինթեզված մեթոդների օգնությամբ, հնարավորություն է ընձեռում ձերբազատվելու խանգարող վարքային սխեմաներից, նպաստում դրական ինքնազգացողությանն ու հիմք դառնում ներհայեցողության և ինքնորոշման համար:

«ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ»-ի հանդիպումները վարում է արտ-թերապևտ Դիանա Գալստյանը:
Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե:

Գրանցվելու կամ այլ մանրամասների համար կարող եք գրել info@hogeban.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010581814, 077581814, 096581814:
Հասցե՝ Մաշտոցի 40:

 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.