Տեղի ունեցավ «Ընտանեկան հիմնախնդիրները դպրոցական կրթության համատեքստում» սեմինարը

Տեղի ունեցավ «Ընտանեկան հիմնախնդիրները դպրոցական կրթության համատեքստում» սեմինարը, որն անցկացրին կլինիկական հոգեբան, ընտանեկան համակարգերի թերապևտ, բելգիական հոգեբանների հանձնաժողովի անդամ Սիլվա Սաղաթելյանն ու հ.գ.թ., «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի վարիչ Մարիա Թևոսյանը։

Սեմինարի անցկացման օրը համընկավ մեզ համար դժվար շրջանի հետ, և հատկապես այս օրերին առանձնահատուկ է կարևորվում դպրոցի հոգեբանի դերը ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում։ Մենք շնորհակալ ենք մասնակիցներին, որ ժամանակ գտան` ներկա գտնվելու սեմինարին, և լիահույս ենք, որ սեմինարավարների փոխանցած գիտելիքները կնպաստեն վերը նշված հարաբերություներում հոգեպես ամուր ու կայուն միջավայր:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.