Վկայականների հանձնում

Ավարտվեց «Համընդհանուր ներառական կրթության ոլորտում աշխատող հոգեբանի հմտությունների զարգացում» թեմայով տեսագործնական թրեյնինգը:

Թրեյնինգի մասնակիցները ձեռք բերեցին և զարգացրին  ներառական կրթության ոլորտում աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հմտություններ:

Թրեյնինգի հեղինակ և վարող, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Անի Սարգսյանը  մասնակիցներին հանձնեց գիտելիքները հավաստող վկայականները:

Շնորհավորում ենք մասնակիցներին մտքի զինանոցը գիտելիքների նոր պաշարով հարստացնելու համար և  լիահույս ենք, որ  թրեյնինգի ընթացքում ստացած հմտությունները ուղեկից կլինեն նրանց աշխատանքում:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.