Սուպերվիզիոն խումբ՝ կենտրոնի հոգեբանների համար

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, կարևորելով կենտրոնի հոգեբանների մասնագիտական զարգացումն ու աճը, նոր հմտությունների ու կարողությունների ձևավորումը, կարևոր համագործակցություն է սկսել կլինիկական հոգեբան, դասախոս, դոկտոր Կարինէ Թահմասյանի հետ։

Ձևավորված սուպերվիզիոն խմբում ներգրավված են կենտրոնի մանկական թերապիա իրականացնող  հոգեբանները։ Սուպերվիզիոն խմբի աշխատանքն իրականացվում է կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ուղղությամբ, որի ընթացքում տեղի է ունենում դեպքերի քննարկումներ և փորձի փոխանակում։

Լիահույս ենք, որ խմբի մասնակիցների տարիների փորձառությանը կավելանան նոր ու պրակտիկ գիտելիքներ՝ նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.