Ամփոփվեց ՈւՊԳԽ թեմայով դասընթացը

Մեր կենտրոնում ավարտվեց հոգեբանների համար նախատեսված հերթական կարևոր և սպասված մասնագիտական ծրագիրը՝ «Կոգնիտիվ վարքաբանական թերապիան ուշադրության պակասի/գերակտիվության խանգարում (ADHD) ունեցող երեխաների և դեռահասների հետ աշխատանքում» թեմայով։

 Տարիների փորձի և գիտական խորության շնորհիվ տիկին Կարինէ Թահմասեանի հետ համագործակցությունը մեզ համար դարձել է որակյալ կրթության և մասնագիտական կայունության յուրահատուկ ավանդույթ։

Ի՞նչ ստացան մասնակիցները

Դասընթացի ընթացքում մասնագետները հնարավորություն ունեցան խորանալու ՈւՊԳԽ (ADHD) ախտորոշման նրբությունների մեջ՝ հիմնվելով DSM-5 չափորոշիչների վրա։ Ծրագիրը հագեցած էր գործնական նոր հմտություններով և ԿՎԹ (CBT) տեխնիկաներով, որոնք արդյունավետ  են երեխաների և դեռահասների հետ ամենօրյա աշխատանքում։

Ավարտական հանդիպում և հավաստագրում

Դասընթացն ավարտվեց հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Վստահ ենք՝ մասնակիցները հեռացան ոչ միայն վկայականներով, այլև մասնագիտական այնպիսի «պաշարով», որը թույլ կտա ավելի վստահ և արդյունավետ օգնել ՈւՊԳԽ ունեցող երեխաներին հաղթահարելու առօրյա դժվարությունները։

Մեր կենտրոնը շնորհավորում է բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնում Կարինէ Թահմասեանին՝ գիտելիքը նման բարձր որակով, նվիրումով և տարիների փորձի անփոխարինելի շերտերով փոխանցելու համար։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.