Մասնագիտական կողմնորոշում․ հանդիպում դպրոցականների հետ

Չկան ճիշտ կամ սխալ մասնագիտություններ, կան մարդիկ, ովքեր ճիշտ կամ սխալ են ընտրում իրենց մասնագիտությունը։

Այս կարևոր ընտրության մասին մեր մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանը զրուցեց Արարատի մարզի Շաղափ գյուղի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ։ Հանդիպման ընթացքում նա շեշտեց,  որ երբ մարդն ընտրում է իր անձնային և մասնագիտական որակներին համապատասխանող մասնագիտություն, նա «ծաղկում է». սիրով և մոտիվացված է աշխատում, ինքնազարգանում է, խորացնում իր գիտելիքները և դառնում իր ոլորտի որակյալ մասնագետ։ Իսկ երբ ընտրած մասնագիտությունն իրեն հոգեհարազատ չէ, նա հաճախ զգում է հոգնածություն, տխրություն, ապատիա և անգամ կարող է բախվել հոգեսոմատիկ խնդիրների։

Արարատի մարզի Շաղափ գյուղի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ

Մեր մասնագետը նաև ներկայացրեց հոգեբանի մասնագիտության առանձնահատկությունները՝ բացահայտելով որոշ մասնագիտական «գաղտնիքներ»։

Այս հանդիպումը դպրոցականների հետ այս թեմայով առաջինը չէր, և մենք ուրախ ենք տեսնել, որ մասնագիտական կողմնորոշման կարևոր հարցերը դպրոցներում դառնում են առաջնային քննարկման թեմաներ։

Տե՛ս նաև՝ Դեռահասն ունի բոլոր ռեսուրսները՝ մասնագիտության ընտրությունը ճիշտ կատարելու համար

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.