Մանկավարժական հաղորդակցման հմտությունների զարգացում

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը Երևանի Մանկապատանեկան Կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում փետրվարի 11-ից մարտի 11-ը իրականացրեց «Մանկավարժական հաղորդակցման հմտությունների զարգացում» խորագրով թրեյնինգ:
Թրեյնինգի նպատակն էր զարգացնել սովորողների հետ արդյունավետ հաղորդակցվելու, մանկավարժական հաղորդակցման բարդ իրավիճակներում կողմնորոշվելու մասնագիտական կոմպետենցիաները:
Թրեյնինգն անցկացրեց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թևոսյանը։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին և գործնական լուծումներ ստացան հետևյալ հարցերը՝
✅ Հաղորդակցական կոմպետենտության կառուցվածքը, հաղորդակցման ֆունկցիաները, մանկավարժական հաղորդակցման ոճերը
✅ Ոչ վերբալ հաղորդակցում՝ արտաքին տեսքը, դիստանցիան, ժեստերը մասնագիտական շփման մեջ
✅ Արդյունավետ շփման կանոնները, կոնֆլիկտների կանխարգելում
✅ Մանկավարժական բարդ, կոնֆլիկտային իրավիճակներում մասնագետի վարքի մոդելավորում
Մանկապատանեկան Կենտրոնի անձնակազմը մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ մասնակցեց թրեյնինգին՝ ներդնելով տարիների փորձն ու գիտելիքները, դրսևորելով մասնագիտական պատրաստվածություն, ինքնազարգացման մեծ ձգտում, համագործակցային մոտեցում՝ նշելով համատեղ աշխատանքի օգտակարությունն ու արդյունավետությունը:
🤝 «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի և Երևանի Մանկապատանեկան Կենտրոնի համագործակցությունը շարունակական է, նախատասվում են նոր համատեղ ծրագրեր և թրեյնինգներ:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.