ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետները պատրաստ են հոգեբանական օգնություն ցուցաբերելու զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, վիրավոր զինծառայողներին և նրանց հարազատներին, մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին:
Նշած խմբերին պատկանող անձինք կարող են ստանալ հոգեբանական աջակցություն՝ դիմելով «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն:
Համապատասխան հայտի դեպքում, ըստ անհրաժեշտության, կենտրոնի մասնագետները կարող են այցելել նաև զինվորական հոսպիտալ, բնակավայրեր կամ կատարել տնայցեր՝ տեղում հոգեբանական օգնություն կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Հոգեբանական աջակցության հետ կապված բոլոր հարցերի համար խնդրում ենք զանգահարել 091 58 18 14 հեռախոսահամարով («ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ Վարուժան Մելքոնյան):
Հասցե՝ Մաշտոցի 40:
Warning: Undefined variable $aria_req in /home2/hogeban/public_html/wp-content/themes/hogeban_24/comments.php on line 60