Հանդիպում ուսանողների հետ

 ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ մեզ էին հյուընկալել հոգեբանության ֆակուլտետի ուսանողները։ Կենտրոնի հոգեբան-խորհրդատու, երեխաների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ինգա Մուկուչյանը ներկայացրեց կենտրոնի կառուցվածքը, պատմեց կենտրոնի գործունեության, նպատակների, կատարված և կատարվող աշխատանքների մասին։
 Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու անհատական խորհրդատվության պայմաններին, եղան հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորման “Bio-feedback” կաբինետում։
Հանդիպումը եզրափակվեց հարց-պատասխան ձեվաչափով։ Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին պրակտիկ հոգեբանին և քննարկեցին հոգեբանական աշխատանքին վերաբերող խնդրահարույց հարցեր:
Մենք կարևորում ենք նմանատիպ նախաձեռնությունները և լիահույս ենք, որ մի քանի տարի անց հանդիպելու ենք այս խելացի երիտասարդներին՝ արդեն որպես կայացած հոգեբաններ:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.