Կայացավ «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողություն» թեմայով սեմինար-թրեյնինգը

Դեկտեմբերի 4-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողություն» թեմայով սեմինար-թրեյնինգը:

Սեմինար-թրեյնինգի ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին «հասկանալ» և «աջակցել» հասկացությունների նշանակությունը, միմյանց չհասկանալու հնարավոր պատճառները, մասնակիցները ծանոթացան «Ես-հաղորդագրություն» հասկացության և նրա նշանակության և դերի հետ միմյանց հասկանալու հարցում: Հանդիպման ընթացքում անկացվեցին խմբային և զույգերով տարբեր վարժություններ` մասնակիցների կողմից կարծիքների/տպավորությունների և թրեյնինգավարի կողմից տվյալ վարժությունների նպատակների վերաբերյալ մեկնաբանությունների/բացատրությունների փոխանակմամբ:

Սեմինար-թրեյնինգն անցավ դրական մթնոլորտում, որը նպաստեց մասնակիցների ակտիվ  շփմանն ու մտքերի փոխանակմանը:

Շնորհակալություն բոլորին մասնակցության համար:

IMG_0238 IMG_0240  IMG_0247

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.