«Ժամանակակից տղամարդը և կինը` առասպելներում և իրականության մեջ» խորագրով սեմինարների շարքի առաջին հանդիպումը

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ժամանակակից տղամարդը և կինը` առասպելներում և իրականության մեջ» խորագրով սեմինարների շարքի ԱՌԱՋԻՆ հանդիպումը:

Սեմինարը վարում էր` հոգեբան,  հոգեթերապևտ, հոգ. գիտ. թեկնածու, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  հետևյալ հարցերը՝

  1. Կոլեկտիվ անգիտակցական, խորհրդանիշներ և նախատիպեր
  2. Առասպելներ և հեքիաթներ, դրանց դրսևորումները մեր կյանքում
  3. Աստվածներն ու աստվածուհիները՝ որպես տղամարդու և կնոջ ներքին կերպարներ
  4. Կանացի մարտավարությունները, վարքային մոդելները, զարգացման ուղիները աստվածուհիների կերպարներում

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

Հանդիպման արժեքն է 2500 դրամ:

Հանդիպման տևողությունը՝ 2 ժամ:

Մասնակցության համար հարկավոր է նախապես գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.